15:57 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (421)
157 0 0

Նիկոլ Փաշինյանի խոսքով ՝ իր հայտարարությունն առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ, բայց իրականում «ինքը գիտի, թե ինչ է ասում»:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր ավելի շատ հնարավորություններ է տեսնում ղարաբաղյան հարցը հայկական կողմի պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան, օրինակ, չորս տարի առաջ: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչների հետ քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով ՝ ինքն առաջին հայացքից տարօրինակ բան է ասում։ Բայց իրականում «ինքը գիտի, թե ինչ է ասում»: Խնդիրն այն է, որ որոշակի հանգամանքներից ելնելով չի կարող մանրամասներ հայտնել։ Նույն հանգամանքներից ելնելով` Փաշինյանը 2018 կամ 2019 թվականներին չէր կարող բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները։

«Կարող եմ միայն ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար  բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը։ Եվ մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորություններն էականորեն մեծացել են։ Մեզ հարկավոր է հետևողական աշխատանք այս ուղղությամբ», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Կոնֆետ ու ջուր. Յուրի Խաչատուրովն անդրադարձավ Փաշինյանի ու Սիմոնյանի հայտարարություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են պաշտոնական տվյալներում Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։ 

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (421)

Ըստ թեմայի

Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերականգնվել է շուրջ 100 կմ էլեկտրահաղորդման գիծ
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները կքննարկեն Արցախի հարցը. Սալիվան
թեգերը:
Արագած, քարոզարշավ, Ընտրություններ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ