07:43 25 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
856 0 0

Ադրբեջանական ՊՆ–ն պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը հատել է շփման գիծը:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ևս մեկ հայ զինծառայողի են բռնել։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:

«Ձերբակալվել է դիվերսիոն խմբի անդամ, զինծառայող Արթուր Քարթանյանը։ Խմբավորման մյուս անդամները նահանջել են», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Քաշաթաղի շրջանը (Լաչինի շրջան), Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

թեգերը:
զինծառայող, հայ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ