07:15 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Գագիկ Ծառուկյանը նշում է, որ պետք է կարգավորել գյուղմթերքի արտահանման հարցը, որպեսզի գյուղացու աշխատանքը «գետնին չմնա»։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդում է` պետք է գյուղնախարարությունը բացվի։ Նա այդպիսի հայտարարություն է արել Գավառում ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Չի կարա լինի 5 նախարարություն, մի ղեկավար. մի նախարարը մի ոլորտի համար պետք է պատասխան տա։ Այսօր ամբողջ գյուղատնտեսությունը մեռած է, չեն օգտագործում։ Չեն հասկանում, որ մի հեկտար տարածքում ցորեն ցանելու համար 120 000 դրամ է պետք, որը պետք է գյուղացին վարկ վերցնի։ Եվ այս դեպքում էլ իր շահույթը 50-60 000 դրամ է, այսինքն` գյուղատնտեսական վարկը 0 տոկոսով պետք է լինի»,–ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով` գյուղացու մշակածը, արտադրածը չպետք է գետնին մնա, քանի որ ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Ծառուկյանը նշում է` գյուղացու մշակածը պետք է արտահանել։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։

Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 8-ին ու կշարունակվի մինչև հունիս 18-ը ներառյալ։

Ըստ թեմայի

«Ամոթ էլ ա»․ Ծառուկյանը՝ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին
Արման Ծառուկյանը մարզվել է Կասկադում. տեսանյութ
Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է. Գագիկ Ծառուկյան
թեգերը:
գյուղատնտեսություն, Ընտրություններ, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ