13:16 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
79 0 0

ԱՄՆ նախագահի` Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու որոշումը դժգոհություն է առաջացրել հայ համայնքի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի քննարկել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակահարմարության հարցը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն այդ մասին ասել է Սենատի արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ։

Այդ լսումների ընթացքում կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է Ջո Բայդենի վարչակազմի որոշումից, այն է՝ շարունակել բացառության կարգով օգնություն ցուցաբերել (այդ թվում ՝ ռազմական) Ադրբեջանի կառավարությանը։

Ի պատասխան՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է, որ վարչակազմը կշարունակի քննարկել այդ որոշման նպատակահարմարությունը։

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Երևան և Բաքու

«Ես ակտիվ աշխատանք եմ տարել այդ հարցով, մասնավորապես գերիների վերադարձի և հակամարտության իրական կարգավորման շուրջ։ Կարծում եմ, որ մենք առաջիկայում պետք է շարունակենք քննարկել (օգնություն ցուցաբերելու հարցը)», - ասել է Բլինկենը։

Թուրքիան Ռուսաստանի դեմ խաղ է խաղում Հարավային Կովկասում

Հիշեցնենք` այս տարվա մայիսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկարացրեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, ինչը նշանակում է, որ թույլատրվելու է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։ 907-րդ ուղղումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

2002թ․Կոնգրեսի կողմից 907-րդ բաժնում կատարած ուղղմամբ թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը:

Դեսպանատունը հերքում է. Լին Թրեյսին Սյունիքում ՀՀ վարչապետի ու նախագահի հետ չի հանդիպել

թեգերը:
Էնթոնի Բլինկեն, Ադրբեջան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ