02:42 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
72910

Քաղաքագետի կարծիքով` Սարգսյանը նախապես ծրագրում էր այլ ձայնագրություն հրապարակել, բայց վերջին պահին մտափոխվել է։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը։

«Բնականաբար, սա կոմպրոմատ չեմ համարի, որովհետև սա բացահայտում է Փաշինյանի պրիմիտիվ պատկերացումները արտաքին հարաբերությունների մասին, բայց չի վարկաբեկում իրեն, հանցավոր արարք չի բացահայտում իր մասին։ Իսկ իշխանությունների ոչ ադեկվատության մասին ավելի ցայտուն դրսևորումներ կան», – ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով` չափազանցված է և այն կարծիքը, որ այս ձայնագրությունը կարող է օգնել Փաշինյանի վարկանիշին։

«Ձայնագրությունը ցույց է տալիս կրկին, որ Փաշինյանի ոչ ադեկվատ, գժական քաղաքականությունը հանգեցրել է աղետալի հետևանքների։ Փաշինյանը սրանից հաստատ չի օգտվի, սակայն նման անմեղ կոմպրամոտների հրապարակումը կարող է նրա քարոզչությունը շատ ավելի ագրեսիվ դարձնել։ Երեկ նա ոչ նորմատիվ լեքսիկանով էր խոսում Սարգսյանի մասին, իսկ վերջինիս հակադարձումը թույլ էր», – ասել է քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` Սարգսյանը նախապես ծրագրում էր այլ ձայնագրություն հրապարակել, բայց վերջին պահին մտափոխվել է։

«Եթե այդպես չէ, կարծում եմ` նա խոցելի դարձրեց իրենց դաշինքի քարոզարշավը», – ասաց Սուրենյանցը։

Հիշեցնենք` երեկ Սերժ Սարգսյանը խոստացել էր Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող ձայնագրություն հրապարակել, այնպիսին, որից հետո «ազգը կթքեր նրա դեմքին»։ Ասվել էր նաև, որ ձայնագրությունը կվերաբերվի նրա ընտանիքին։ Սակայն այսօր Սարգսյանը ասաց, որ այնպիսի մարդ չէ, որ ուրիշի ընտանիք մտնի և «կեղտոտ սպիտակեղեն դուրս բերի»։

Մարուքյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի. խոստանում է` քաբաբի մասին չեն խոսի

Նա հրապարակեց մի ձայնագրություն, որում Փաշինյանը պատմում է Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ հանդիպումից դրվագ, որի ժամանակ հրաժարվել է Լավրովյան պլանից` առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման։ Փաշինյանը ասել է, որ երեք երկրների ղեկավարները նրան այնպիսի շրջանակների մեջ էին դնում, որ ստիպված էր երբեմն գիժ ու ոչ ադեկվատ պահել իրեն։

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակել
«Սյունիքում պահպանվում է իրադրության սրման վտանգը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին կասկածում է կողմնակալության մեջ
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ