14:35 13 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.61
  • GBP733.68
  • EUR630.16
  • RUB7.24
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
37 0 0

ՀՀ Երկրորդ նախագահի համոզմամբ` ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանի այսօրա իշխանական թիմի իրականացրած քաղաքականության հետևանքն է։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հայաստանում այսօր ներդրումներ ուղղակի չկան։ Այսօր Թալինում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք կարող ենք արձանագրել ներդրումների զրոյացում։ Սա նշանակում է, որ աշխատատեղեր են փակվելու, նորերը չեն բացվելու։ Այս իրավիճակի բարելավումը տեսանելի ապագայում ուղղակի չի երևում»,– ասաց նա։

Ըստ Քոչարյանի` ներդրումները զրոյացել են ոչ միայն կառավարության վարած սխալ քաղաքականության հետևանքով, այլև հասարակության ծայրաստիճան բևեռացվածության պատճառով։

«Այսպիսի բևեռացված հասարակության մեջ ոչ մեկը չի ուզում ներդրումներ անի։ Ներդրումներ անում են այնտեղ, որտեղ կա կանխատեսելիություն, հասկանալի քաղաքական իրավիճակ։ Իսկ եթե ամեն ինչ խառնվում է, ապա ոչինչ չի լինում»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ ներկա տնտեսական իրավիճակը Հայաստանի այսօրվա իշխանական թիմի իրականացրած քաղաքականության հետևանքն է։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

Կենաց-մահու պայքար է` ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը մտադիր չեն «հանձնվել». Բաղդասարյան

Ըստ թեմայի

«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին
«Վետերանների գերատեսչություն կբացենք». Քոչարյանը` ի պատասխան վիրավոր զինվորի մոր հարցին
«Նիկոլի թավիշը կերավ երկիրը». Արամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին
«Եթե Փաշինյանն ասում է` վենդետա է անելու, ես էլ ասում եմ` համաներում է լինելու». Քոչարյան
թեգերը:
Հայաստան, Ներդրում, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ