20:24 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
203 0 0

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե Հայաստանը երբ բարիդրացիական հարաբերություններ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ է` գալու է մի օր, և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու։ Տեր-Պետրոսյանը նման կարծիք հայտնեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ` հավելելով, թե փոխարենը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ անգամ իր ընտանիքը չի կարողանում դա անել։

«Նիկոլը տեղով սպառնալիք է մեր ազգին։ Ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգը։ Այո, գալու է մի օր, երբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություն ենք ունենալու, քանի որ դա միայն Հայաստանի շահերից չի բխում` Ռուսաստանին, ամբողջ աշխարհին նույնպես ձեռնտու է, որ հաշտություն լինի»,–ասաց առաջին նախագահը։

Սակայն, ըստ նրա, դա կարող է լինել, եթե նորմալ իշխանություն ունենանք, ինչն իրատեսական չէ ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության գալու, այնպես էլ ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում։

Տեր–Պետրոսյանի խոսքով` Քոչարյանը ճգնաժամային կառավարիչ է` նախ ստեղծում է դրանք, հետո սկսում կառավարել։

Առաջին նախագահն անդրադարձավ նաև այն հարցին, թե Քոչարյանի ճամբարից պնդում են, որ Արցախը բանակցությունների սեղանից դուրս է մղվել Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Առաջին նախագահը նման լուրերը մանիպուլյացիա անվանեց։ «Ես միլիոն անգամ բանակցություններ եմ ունեցել առանց Արցախի։ Այո, երբ հանդիպում էի Ելցինի, Շիրակի, ավագ Բուշի հետ, խոսում էի Ղարաբաղի մասին։ Չպիտի՞ խոսեի։ Քոչարյանն էլ 10 անգամ գնացել, առանց Ղարաբաղի հանդիպել է Ելցինի, Շիրակի և մյուսների հետ»,–ասաց Տեր-Պետրոսյանը։

Հիշեցնենք` Տեր–Պետրոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել էր նաև, որ Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր չի հասկացել Ղարաբաղի հարցը։

 

Ըստ թեմայի

Հող տալու մասին չե՞ն խոսել. Տեր-Պետրոսյանը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից
ՀԱԿ–ը խոսում է Մեղրիից Ռուսաստան միջանցք ունենալու մասին. Տեր-Պետրոսյան
«Գարշելի է այդ երևույթը». Տեր–Պետրոսյանը` Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին
թեգերը:
Արցախ, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ