17:25 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1213)
198 0 0

Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց Շուշիի պաշտպանությանը չմասնակցելու մեջ` նշելով, որ հազարներով հավաքվել էին կառավարության շենքի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում համակիրների հետ հանդիպման ժամանակ արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե կասկածներ ունի, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է։

«Լավ, էդ մարդն ինչի՞ համար արեց դա». Փաշինյանը` Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին

«Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է։ Դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեք։ Ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞։ Հիմա Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք՝ ո՞վ է հանձնել Շուշին, մեկը` Սեյրան Օհանյանը, եղել է այնտեղի պատասխանատուներից մեկը, գլխավոր շտաբի նախկին պետը թող կանգնի, ասի՝ ո՞վ է հրաման տվել, թող կանգնի, ասի, այսինքն ես հրաման եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է», - հայտարարեց Փաշինյանը։

Հող տալու մասին չե՞ն խոսել. Տեր-Պետրոսյանը մանրամասներ հայտնեց Փաշինյանի հետ հանդիպումից

Նշենք, որ Քոչարյանն այսօր Արագածոտնի մարզում խոսել էր արցախյան պատերազմի պարտության պատճառների մասին` անդրադարձավ Շուշիի անկմանը։ Նա ասել էր` հիմնավոր կասկածներ ունի, որ Շուշին հանձնվել է, և դա եղել է գործարքի հետևանքով։

Դե ասեք՝ ոնց էիք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը. Փաշինյանը` ՀՀ նախկին նախագահներին

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1213)
թեգերը:
Շուշի, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ