14:10 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
83 0 0

ՌԴ արտգործնախարարությունը հայտնում է, որ խորհրդակցություններն անցել են կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Այսօր Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել «Սպառազինությունների վերահսկման հարցեր» թեմայով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

Հաղորդագրության համաձայն` խորհրդակցություններն անցել են կառուցողական և շահագրգիռ մթնոլորտում։ Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում սպառազինությունների վերահսկման, զինաթափման և չտարածման հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ միջուկային զինաթափման խնդրի, տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում համագործակցելու, կենսաբանական անվտանգության, ԵԱՀԿ ռազմաքաղաքական ոլորտի և Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ:

Խորհրդակցությունները թույլ են տվել նախանշել համապատասխան ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խորացման ուղիները:

ՌԴ–ն ԱՊՀ երկրների հետ կենսանվտանգության հարցերով խորհրդատվական ձևաչափեր կստեղծի. Զախարովա

Ըստ թեմայի

Օվերչուկը խոսել է ԱՊՀ երկրների համագործակցությունն ամրապնդելու կարևորության մասին
Անօդաչուների դեմ պայքարի համար ԱՊՀ-ի ՀՕՊ համակարգը կուժեղացնեն
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
թեգերը:
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ), Մինսկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ