06:01 23 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
287 0 0

Նիկոլ Փաշինյանը խոսեց անկլավների մասին և նշեց, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հայաստանը նույնպես Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անկլավներ ունի, օրինակ` Արծվաշենը, որը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Սակայն անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով և պրակտիկայով սահմանված լուծումներ կան։ Այսինքն` այն իրավիճակը, որ կա և արձանագրված է, ուղղակի թողնում ենք. այն, ինչ իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, այն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»,–ասաց Փաշինյանը։

Սակայն այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. Փաշինյանը նշեց, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Բացի այդ, այսօր մեր գյուղերում հազարավոր հեկտարներով վարելահողեր կան, որոնք գտնվում են ադրբեջանցիների տիրապետության տակ։

Նրա խոսքով` այս հարցը դրել են բանակցային սեղանին` ասելով, որ այս հարցերը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում։

Հիշեցնենք` լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, ինչը կառավարության նիստին նա ևս հաստատեց։ Ըստ լուրերի` Փաշինյանը նոր փաստաթղթով Տավուշի մարզի որոշ գյուղեր հանձնելու է Ադրբեջանին։ Խոսքը մասնավորապես Բարխուդարլուի, Սոֆուլուի և Վերին Ոսկեպարի (Յուխարի Ասկիփար) մասին է։ Բոլոր բնակիչները գյուղերը լքել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Տիգրանաշենից մինչև Արծվաշեն. քարտեզային իրականության հակառակ կողմը

Ըստ թեմայի

Վերջնական հրաժարո՞ւմ Քարվաճառից. ի՞նչ է թաքնված Փաշինյանի առաջարկի տակ
Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց. նախկինում ի՞նչ էր արվում պատերազմից խուսափելու համար
թեգերը:
անկլավ, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ