00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկոլ Փաշինյանը գաղտնալսե՞լ է Օնիկ Գասպարյանին․ հետաքրքիր բացահայտումներ

© Photo : official site of the MoD of RAПремьер-министр Никол Пашинян встретился с начальником Генштаба вооруженных сил генерал-лейтенантом Оник Гаспаряном (18 июля 2020). Еревaн
Премьер-министр Никол Пашинян встретился с начальником Генштаба вооруженных сил генерал-лейтенантом Оник Гаспаряном (18 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով՝ ինքն անվերապահորեն վստահել է ԳՇ պետին ու պատերազմի ժամանակ էլ միայն նրա ասածներն է լսել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ուշագրավ մանրամասներ է բացահայտել իր և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին։ Իր խոսքով՝ մինչև Օնիկ Գասպարյանին ԳՇ պետ նշանակելը, նրանք զրույց են ունեցել։

Председатель парламентской фракции Просвещенная Армения Эдмон Марукян во время предвыборной агитации (07.06.21). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Օնիկ Գասպարյանի դեմ մեղադրանքը և Տավուշի գյուղերի հարցն ինձ համար նորություն էր. Մարուքյան

«Ես իրեն ասել եմ՝ Օնի՛կ, ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունես: Ինքը պատասխանել է, որ՝ ոչ, խնդիր չունես, մի անհանգստացիր»,- հայտարարել է Փաշինյանը։

Իր խոսքով՝ Օնիկ Գասպարյանին վստահել է հարազատ եղբոր նման ու նրա խոսքերն էլ երբեք կասկածի տակ չի դրել: Պատերազմի ընթացքում էլ լսել է միայն նրա ասածը:

«Նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսազրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ, էդ հեռախոսային խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ հանդիպեն»,- պատմում է Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասնելու, թե որտեղից է իմացել ՀՀ երրորդ նախագահի ու ԳՇ նախկին պետի հեռախոսազրույցի բովանդակությունը։

Փաշինյանի խոսքով՝ նույն երեկո իրենք հանդիպել են կառավարական առանձնատանը Օնիկ Գասպարյանի նախաձեռնությամբ։

«Ինքն ինձ ասում է՝ որոշում կայացրու, հրաժարական տուր։ Ասում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել։ Ասում է՝ մի 4-5 օր չեմ քնել։ Ասում եմ՝ քեզ խնդրում եմ, արի էս խոսակցությունը մոռանանք, գնա, քնի, հանգստացի։ Հետո կանչում եմ, ասում եմ՝ Օնիկ, տես, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ շարունակել քեզ անվերապահորեն վստահել»,–ասել է Փաշինյանը։

Օնիկ Գասպարյանը դեռ պատասխան է տալու Շուշիի համար. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի խոսքով՝ դրանից հետո ինքը զգում է, որ ԳՇ-ի վրա քաղաքական ազդեցություններ կան, հետո էլ համոզվում է, որ պատերազմի ժամանակ շատ բաներ իրեն ճիշտ չեն զեկուցվել: Հետո էլ իր համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն աստիճանաբար անցնում է ընդդիմության շարքերը:

«Վերջերս լուրեր են տարածվում, թե իբր ես նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարությունը ստորագրելիս մղվել եմ ստորագրելու այդ տխրահռչակ թուղթը՝ Բարխուդարլու, Խրեմլու, այդ բոլոր փաթեթները միասին, ու թե իբր Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել ու թույլ չի տվել, որ թուղթն այդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունն ուղիղ հակառակն է: Տասը մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է այն ստորագրել»,–նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ինքը հիմա էլ դրա համար Օնիկ Գասպարյանին չի մեղադրում, այլ մեղադրում է, որ հակառակ լուրերն է տարածում:

Начальник Генерального штаба ВС РА генерал-полковник Оник Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2021
Ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ ղեկավարությանը. Օնիկ Գասպարյանը սթափության կոչ է անում

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն,ՀՀ նախագահը 2 անգամ չստորագրեց։

Մարտի 10-ին կառավարությունը հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

Օնիկ Գասպարյանն այդ որոշումը վիճարկում է դատարանում։

Լրահոս
0