05:38 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
92 0 0

ՀՀ երկրորդ նախագահը վստահ է, որ անգամ սահմանագծումից ու սահմանազատումից հետո երաշխավորված չէ, որ Ադրբեջանն առաջ չի գա, եթե առջևում զորք կանգնած չլինի։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Արցախի սահմանը պահող զինվորը նաև ՀՀ սահմանն էր պաշտպանում։ Սա պարզ ճշմարտություն էր, որը շատերը ժամանակին չհասկացան։ Գեղարքունիքում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարսգյանը։ Նա հիշեցրեց, որ տասնյակ տարիներով մարդիկ ասում էին՝ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք։

«Կոչ էին անում՝ պետք չէ Հայաստանից զինվորներ գնան, Ղարաբաղի սահմանը պահեն։ Ինչքան էլ փորձում էինք բացատրել, որ Գեղարքունիքից, Շիրակից, Լոռուց, Երևանից գնացած զորակոչիկները պաշտպանում են նաև ՀՀ սահմանը, չէին հասկանում, հիմա բոլորս տեսանք չէ՞, թե ինչ է նշանակում Ղարաբաղում սահմանները չպաշտպանել: Նունիսկ եթե լինի սահմանագծում, սահմանազատում, ադրբեջանցին ասելո՞ւ է սա Հայաստանի սահմանն է, ես չեմ մտնում։ Եթե դիմացը զորք չկա, մտնելու է»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Նրա խոսքով՝ այս պահին անհրաժեշտ է, որ վերականգնենք մեր անվտանգության համակարգը, ուրիշ ճանապարհ չկա:

«Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ»,-նշեց նա:

Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ  մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն․Սեյրան Օհանյանը մանրամասնում է
Սորոսական գրասենյակները կա՛մ կարգելվեն, կա՛մ խիստ կվերահսկվեն Հայաստանում․ Քոչարյան
Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ 
թեգերը:
Դեմարկացիա, Դելիմիտացիա, Սահման, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Սերժ Սարգսյան

Գլխավոր թեմաներ