10:29 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
226 0 0

Երկրորդ նախագահի կարծիքով, Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունները մասամբ խարխլել են նրա նկատմամբ վստահությունը, սակայն այդ ամենը կարելի է արագ վերականգնել:

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կողմնակից է Ռուսաստանի հետ ազնիվ հարաբերությունների՝ առանց որևէ «մութ խաղերի»։ Այս մասին նա ասել Է Sputnik Արմենիային, RT-ին և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունները որոշակի անվստահության տարրեր են առաջացրել Մոսկվայում, սակայն չի կարելի ասել, թե երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները հասել են ինչ-որ վտանգավոր մակարդակի:

«Մի տեսակ լուրջ անվստահության տարր կա այն ամենի հանդեպ, ինչն այդ իշխանությունն անում է այստեղ՝ Հայաստանում, բայց ես չեմ կարծում, որ այդ հարաբերություններն այնքան են խարխլված, որ ենթակա չեն շատ արագ վերականգնման։ Մեր շահերը շատ ուղղություններով համընկնում են։ Այստեղ բավական է պարզապես վերադառնալ ազնիվ հարաբերությունների՝ առանց ինչ-որ սեթևեթանքների, առանց մութ խաղերի։ Եվ այդ հարաբերությունները շատ արագ կվերականգնվեն»,-ավելացրել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ողջ գիտակցական կյանքում հակառուսական կարգախոսներով քաղաքական և լրագրողական կարիերա է արել։ 2018 թ․-ի ապրիլյան իրադարձություններից հետո Ռուսաստանի հետ իրական հարաբերությունները փոքր-ինչ գերակշռեցին, ստվերեցին ու քողարկեցին նրա տրամադրությունների հակառուսական բաղադրիչը, բայց հիմա այն այսպես թե այնպես սկսում է դրսևորվել, գուցե ոչ այնքան հստակ, բայց լեյտմոտիվը միշտ էլ առկա է։

Կախված է արդյունքներից. Քոչարյանը՝ երկրորդ փուլի և բախումների հավանականության մասին

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ճգնաժամին և ՀԱՊԿ-ին ուղղված Երևանի դիմումին՝ նախկին նախագահը նշել է, որ ինքը ՀԱՊԿ-ից այդ հարցում բացարձակապես ոչինչ չէր սպասում: Առավելագույնը, որ կազմակերպությունը կարող է անել՝ ինչ-որ հայտարարություն, խաղաղության, զսպվածության կոչ։ Նա կարծում է, որ այստեղ շեշտը պետք է դնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների և Մոսկվայի հետ երկկողմ պայմանագրի դրույթների վրա։

«Իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի գրեթե բոլոր անդամների հետ, բացառությամբ Ռուսաստանի, շատ ավելի լավ են, քան Հայաստանի հարաբերությունները։ Համագործակցության մակարդակը թե՛ տնտեսության, թե՛ ռազմատեխնիկական ոլորտում նույնպես ավելի բարձր է, քան Հայաստանի հարաբերություններն այդ երկրների հետ։ Ինչի՞ համար զուր օդ տատանել՝ հասկանալով, որ ախր ոչինչ էլ չի լինի»,-ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ Քոչարյանը ենթադրություն է հայտնել, որ նման «անտարբերության» պատճառներից մեկը Խաչատուրովի գործն է։ 2018թ․-ին Հայաստանի քննչական ծառայությունը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարին, Հայաստանի գլխավոր շտաբի նախկին պետին մեղադրել է սահմանադրական կարգը տապալելու համար և որոշ ժամանակ անց հետ է կանչել։ Երկրորդ նախագահը կարծում է, որ Խաչատուրովի նկատմամբ գործողությունները կազմակերպության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում էին:

«Հայաստանի բոլոր փորձագետներն ասում էին՝ «մի արա այդպիսի բան», հիմարություն մի արա։ Բայց, այնուամենայնիվ, նրանք այդպես որոշեցին։ Մարտի 1-ի վերաբերյալ այդ մեղադրանքները բացարձակապես պայթեցին։ Արդյունքում մենք ծանր ապտակ ստացանք ՀԱՊԿ-ից, արդեն՝ ի պատասխան։ Բայց այդ ամենը, իհարկե, մենք սադրեցինք՝ հայկական կողմը»,-կարծում է նա։

Հիշեցնենք, որ նախկին նախագահը գլխավորում է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Ըստ թեմայի

Արցախը միշտ կարևորել է Ռուսաստանի դերը տարածաշրջանում. Արայիկ Հարությունյան
Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան
Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումն առաջնահերթ է․Փաշինյան
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ