06:09 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
467 0 0

Իշխան Սաղաթելյանը և Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանին ձայն տալիս «Դաշնակցությունն» իր ձեռքով այրելու է ՀՅԴ դրոշը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հունիսի 15-ը Հայաստանի դրոշի օրն է. այսօր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները  գնում են Շուշի` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դրան չի արձագանքում, այլ խոսում է «Դաշնակցության» դրոշն այրելու մասին։ Արարատի Ավշար գյուղում քարոզարշավի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։

Պետք է կարգի գցել այս մեքենան․ Ռոբերտ Քոչարյանը՝ ճգնաժամի, պատերազմի և անելիքների մասին

Սյունիքում Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր, թե «դաշնակցականները, որոնք սովոր են Ազատության հրապարակում վառել Թուրքիայի դրոշները, Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողին ընտրություններում ձայն տալով՝ համայն հայության առաջ այրելու են ՀՅԴ դրոշը»։  

«Հավանաբար, Փաշինյանը ծանր է տանում, որ մենք այրել ենք Թուրքիայի դրոշը։ «Դաշնակցության» դրոշի տակ 130 տարի մարդիկ կռվել են, պայքարել, նահատակվել։ Շարունակելու ենք ի հեճուկս նրա և մեր թշնամիների` այրել ու պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար»,–ասաց Սաղաթելյանը։

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն էլ իր հերթին նշեց, որ դա ասում է Շուշին ու Հադրութը, մյուս տարածքները հանձնողը։

«Սա է այն իրավիճակը, որում հայտնվել ենք մենք։ Եվ այս ամենից հետո ես չեմ հավատում, որ կարող ես հարևանիդ հետ արժանապատիվ հարաբերություններ ունենաս, երբ դու ծնկաչոք ես` նախ պետք է ոտքի կանգնես»,–ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Երևանի «Առագաստ» սրճարանում 2001թ-ին կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը նախորդ տարվա հուլիսին դատախազությունն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։

Էրդողանի անհրավեր այցը դիտարկում ենք որպես ուժի ցուցադրման նոր փորձ․ Արցախի պատգամավորներ

2001թ.-ի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանին։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ