05:23 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
172 0 0

Բժշկական կենտրոնի ղեկավարը ձերբակավել է ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու քրեական հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 4-րդ մասի 2-րդ կետով:

Նշենք, որ խոսքը «Իզմիրյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանի մասին է։

«Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մայր աթոռը կոչ է անում ազատ արձակել Արմեն Չարչյանին

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ այսօր տարածված և Չարչյանին վերագրվող ձայնագրությունում նա նշում է, որ տնօրինությունը «շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու» նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

«Քարոզարշավը հաղթարշավ դարձավ». «Հայաստան» դաշինքի քայլերթը` Երևանում. տեսանյութ
Աննախադեպ խորհրդարան, եթե… ​, կամ քարոզարշավի վերջին օրն ամենաշատը հնչող բառը
Քաղաքական ուժերի նախընտրական խոստումները, կամ ինչպես վերականգնել տնտեսությունը
թեգերը:
Արմեն Չարչյան, Ձերբակալություն, «Հայաստան» դաշինք, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ