12:52 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
115911

Փաշինյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, քանի որ հաղթելու էր ՀՀ քաղաքացին։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ Թեպետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ամփոփել քվեարկության արդյունքները, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն տոնում է հաղթանակը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերով ցույց է տալիս, թե ինչպես է ինքը գիշերային այս ուշ ժամին ժամանում ՔՊ կետրոնական շտաբի գրասենյակ։ Գրասենյակի մոտ նրան ծափողջույններով և «բրավո» վանկարկումներով դիմավորում են թիմակիցներն ու աջակիցները։

Առաջին շարքում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի խորհրդական, ԿԳ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։ Շտաբում ձեռքսեղմումով Փաշինյանը ողջունում է թիմակիցներին և իր շնորհավորական խոսքն ասում։

«ՀՀ քաղաքացին խոսեց և կայացրեց իր որոշումը, և այս որոշման բովանդակությունը պարզ է, այն ձևակերպվել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Արձանագրենք՝ տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր։ Կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է»,- նշեց Փաշինյանը։

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին, որ դժվար փորձությունների միջով անցնելուց հետո կրկին «վերագտանք մեզ որպես մի ամբողջություն»։

Փաշինյանի խոսքով՝ հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է։ Նա նշեց` վերջին 3 տարում Հայաստանի ժողովուրդն արեց երկրորդ հեղափոխությունը։

«Եթե առաջինը ոչ բռնի՝ թավշյա, ժողովրդական հեղափոխություն էր, ապա 2021 թվականինը կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատյա հեղափոխություն է»,–հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը
Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ