11:04 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
1114 0 0

Ռուս փորձագետը կարծում է, որ գլխավոր զարգացումները դեռ առջևում են. Փաշինյանի հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդյունքները ԱԺ արտահերթ ընտրություններում անսպասելի էին, քանի որ կանխատեսվում էր, որ նա 40 տոկոսից շատ քվե չի հավաքի։ Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոյի կարծիքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

«Սպասվում էր, որ Փաշինյանն առաջինը կլինի, բայց փորձագետներից քչերն էին կարծում, որ նա 40 տոկոսից շատ ձայն կհավաքի։ Որ նա ավելի քան 50 տոկոս է հավաքել, իհարկե անսպասելի էր»,-ասել է Տկաչենկոն։

Նրա խոսքով՝ դա մի քանի բացատրություն ունի։ «Գլխավորը պատերազմում պարտության գործոնն է և մարդկանց ինտուիտիվ, հոգեբանական ցանկությունը՝ առանց ցնցումների աջակցել գոյություն ունեցող իշխանությանը»,-նշել է Տկաչենկոն։

Երկրորդ գործոնը, քաղաքագետի կարծիքով, այն է, որ քիչ մարդիկ են մասնակցել ընտրությանը, և այդպիսով իշխանությունն առավելություն ունի, քանի որ նրանք, ովքեր իշխանության համար են քվեարկում, ընտրությունների գնում են, իսկ նրանք, ովքեր իշխանություններից հիասթափված են, չեն գնում։

«Ուստի չարժե համարել, որ այս ցուցիչն արտացոլում է Հայաստանում տիրող իրական վիճակը, թեև ակնհայտ է, որ այս պահին Փաշինյանը Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է, բայց այնուամենայնիվ նրա հաղթանակի մասին խոսելը դեռ վաղ է»,-նշել է փորձագետը։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ