00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շնորհավորելուց մինչև դատարան դիմել. քաղաքական ուժերի արձագանքն ընտրության արդյունքներին

© Sputnik / Andranik GhazaryanОчередь избирателей за бюллетенями в избирательном участке 29/29 (20 июня 2021). Ариндж
Очередь избирателей за бюллетенями в избирательном участке 29/29 (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվել
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը տարբեր գնահատականներ են տվել։ Եթե որոշները հայտարարում են դրանք կեղծված լինելու մասին, ապա մյուսներն ուղղակի նշում են, որ սա ժողովրդի կամարտահայտումն էր։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքների մասին տարբեր կուսակցություններ և դաշինքներ տարբեր կարծիքներ են հայտնել։ Որոշներն արդեն իսկ շնորհավորել են իշխող ուժին, իսկ մյուսներն էլ հայտարարել են, որ չեն ընդունում դրանց արդյունքները, պատրաստվում են դիմել ՍԴ։ Sputnik Արմենիան ներկայացնում է ընտրության մասնակից ուժերի կամ նրանց առաջին համարների արձագանքն արդյունքների առնչությամբ։

Политолог Гарик Керян - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
ՌԱԴԻՈ
Ինչու ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չհաղթահարեցին ԱԺ անցողիկ շեմը

Մասնավորապես, «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել` ասելով, որ չի ընդունում ընտրությունների արդյունքը, և պատրաստվում է դիմել ՍԴ։

«Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ»,–ասված է դաշինքի հայտարարության մեջ։

«Հայոց հայրենիք» և «Վերելք» կուսակցությունները նույնպես կդիմեն ՍԴ` «ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով»։ Կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` ընտրությունների արդյունքները գնահատելով ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող։

«Պատիվ ունեմը», որն անցել է խորհրդարան, նույնպես հայտարարություն է տարածել։ Դաշինքի հայտարարության մեջ նշվում է` ստացված արդյունքները չեն ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն «ստահոդ և անբարո իրականությանը»։

«5165» շարժումը նույնպես չի ընդունում ընտրությունների արդյունքը, սակայն ՍԴ դիմել չի պատրաստվում։ Շարժման հայտարարության մեջ նշվում է, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը։ Շարժումը համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին։

«Սերտորեն կհամագործակցենք»․ Վրաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Նույն կարծիքին է նաև «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, որը հայտարարություն է տարածել` ասելով, որ չեն ընդունում ընտրությունների նախնական արդյունքները, սակայն ՍԴ դիմելու մասին խոսք չկա։ Ըստ «Զարթոնքի»` քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները չծառայեցին իրենք նպատակին։

«Լուսավոր Հայաստանն» էլ նշում է, որ հարգում է ժողովրդի որոշումը և հայտնում, որ շարունակելու է իր մասնակցային դերակատարումը Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին և պատրաստվում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի հայտարարությունը տարբերվում է մյուսներից` նա շնորհավորել է ՔՊ–ին` անվիճելի հաղթանակի և «համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնելու համար»:

Նրա խոսքով` հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության դեմ։

«Հանրապետություն» կուսակցությունը նույնպես շնորհավորել է հաղթող թիմին և հաջողություններ մաղթել նրանց։ «Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում»,–նշված է նրանց հաղորդագրության մեջ` արձագանքելով իշխող ուժի օգտին քվեարկածների հանդեպ քննադատություններին։

Ара Абраамян на международном форуме Евразийская неделя (23 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Նոր ճգնաժամ է լինելու. Արա Աբրահամյանը` ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը նույնպես ընդունում է ժողովրդի ընտրությունը` ասելով, որ արձանագրված արդյունքն իր համար առանցքային ուղերձ է քաղաքական դաշտում «խաղի կանոնների» բնույթն իմաստավորելու:

«Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ»,–գրել է նա։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանն էլ իր հերթին, անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, նշել է, որ ունենք այն, ինչ ունենք... Նրա խոսքով` փաստորեն, այսպիսինն է ժողովրդի գնահատականը։

Հայաստանի եվրոպական կուսակցությունն էլ ընտրությունները համարում է ոչ ազատ և ոչ արդար` նկատի ունենալով մասնակիցների անհավասար պայմանները, խոսքի ազատության սահմանափակումները, վարչական ու ֆինանսական ճնշումների ու կաշառքների ակնհայտ առկայությունը։ Կուսակցությունը, սակայն, ոչինչ չի նշել դրանց արդյունքներն ընդունել–չընդունելու վերաբերյալ։

Արդյունքների լեգիտիմության հարցում կոնսենսուս չի լինի. Սուրենյանցը` ընտրությունների մասին

Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ դեռ հանդես չի եկել, սակայն ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեսյբուքյան իր էջում անդրադարձել է ընտրություններին։ Մուսինյանի խոսքով` այս ընտրության հայտնությունը եղավ պայծառ երիտասարդության նոր շերտը, որն արժանի է հատուկ գնահատանքի:

Խորհրդարանից դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լռություն էպահպանում` ընտրությունների արդյունքների մասին ոչինչ չեն ասել։

Հավելենք, որ «Ազատական», «Ազատություն», «Միասնական հայրենիք», «Համահայկական ազգային պետականություն», «Ազատ հայրենիք», «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն», «Քաղաքացու որոշում», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական բևեռը», «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները որևէ հայտարարությամբ դեռ հանդես չեն եկել։

Брифинг наблюдателей ОБСЕ по итогам внеочередных парламентских выборах в Армении (21 июня 2021). Еревaн(21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
ՀՀ–ում ընտրությունները մրցակցային էին, բայց ԵԱՀԿ առաքելությունն ունի իր դիտարկումները

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։

Լրահոս
0