00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի». Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanИ.о. премьер-министра Никол Пашинян выступает с речью на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн
И.о. премьер-министра Никол Пашинян выступает с речью на митинге в поддержку победы партии Гражданский договор на внеочередных выборах (21 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Բաժանորդագրվել
ՔՊ առաջնորդը տեղեկացրել է, որ վաղվանից սկսում է խորհրդակցություններ քաղաքական այն ուժերի հետ, որոնք հակված են երկխոսության։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին կոչ արեց իր կողմնակիցներին վերջ դնել հայհոյախոսությանը և անցնել աշխատանքին։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում
«Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի». Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում

«Ժողովուրդը ցույց տվեց, որ իր դեմ խաղ չկա։ ՔՊ-ն, այսինքն՝ ժողովուրդը, հաղթել է Երևանում և բոլոր մարզերում, նույնիսկ Կոտայքում։ Սրանով մենք արձանագրում ենք, որ նոյեմբերի 9-ի քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի»,–ասաց Փաշինյանը` նշելով, որ հաստատելու են իրավունքի և օրենքի դիկտատուրա, քանի որ ժողովուրդն արել է պողպատե հեղափոխություն։

Նրա խոսքով` բոլոր դիտորդներն արձանագրում են, որ արդեն երկրորդ ընտրություններն են Հայաստանում, որ լրիվ օրինական են և ժողովրդավարական։

«Այո, նշում են, որ կիրառվել է ագրեսիվ հռետորաբանություն։ Չեմ ուզում քննել՝ ով սկսեց և ինչու։ Նոր իրավիճակ է երկրում, և դրա առաջին կետը պետք է լինի վերջ դնելը հայհոյախոսությանը», - ասել է Փաշինյանը։

Նա խոստովանեց, որ ինքն էլ չի խուսափել հայհոյանքներից ու ագրեսիվ հռետորաբանությունից, սակայն այսօրվանից կոչ է անում այդ ամենին վերջ դնել։

Քաղաքացիները՝ ընտրությունների արդյունքների և սպասելիքների մասին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Քաղաքացիների ծայրահեղ հակադիր կարծիքները ընտրությունների արդյունքների մասին. տեսանյութ

ՔՊ առաջնորդը տեղեկացրեց, որ վաղվանից սկսում է խորհրդակցություններ քաղաքական այն ուժերի հետ, որոնք հակված են երկխոսության։ Փաշինյանը ասաց նաև, որ ձեռք է մեկնում այն ուժերին, ում հետ հակասություններ ունեն։

Նա նաև երկխոսության կոչ արեց  հոգևոր առաջնորդներին։

«Ձեզ պետք է հիշեցնեմ՝ ձայն բազմաց՝ ձայն աստծո։ Եվ աստծո ձայնին ոչ մեկը հարկադրվելու իրավունք չունի», - ասել է Փաշինյանը։

Նա կրկին հաստատեց, որ կատարելու է ժողովրդին տված իր խոստումը՝ հաստատելու Հայաստանում անառարկելի օրինականություն ու կարգուկանոն։ Փաշինյանը նաև առաջարկեց օլիգարխներին վերադարձնել ժողովրդից գողացածը ժողովրդին։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում
«Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի». Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Հանրապետության հրապարակում

«Մենք, գալով իշխանության, ոչ մեկից ոչ մի բան չենք խլել, թեև կարող էինք։ Ուզում եմ առաջարկել նման խնդիր ունեցող մարդկանց՝ գողացվածը ինքնակամ վերադարձնել ժողովրդին, չհասնեն նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել։ Այդ վերադարձածը կծառայի ՀՀ սոցիալ տնտեսական օրակարգի սպասարկմանը», - ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց, որ ընտրություններից հետո հետընտրական պրոցեսներ չեն լինելու, քանի որ ժողովուրդը արդար ու ազատ քվեարկության պայմաններում կատարել է իր ընտրությունը, և դրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Լրահոս
0