04:08 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
239 0 0

Դաշինքի ներկայացրած խախտումները ներառել են պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ և այլն:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել «Հայաստան» դաշինքի կողմից բարձրացված մտահոգությունները և ներկայացրած ընտրական խախտումները։ Այս մասին տեղեկացնում է դաշինքը Facebook-ի իր էջում։

««Հայաստան» դաշինքը պարբերաբար լուրջ մտահոգություններ է ներկայացրել միջազգային հանրությանը նախընտրական արշավի ընթացքում իշխող ուժի կողմից համակարգային խախտումների վերաբերյալ: Դաշինքը նաև համոզիչ ապացույցներ է տրամադրել ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությանը և Հայաստանում գործող այլ օտարերկրյա առաքելությունների: Խախտումները ներառում էին պաշտոնական դիրքի չարաշահում, վարչական ռեսուրսների չարաշահում, ատելության խոսքի տարածում, քրեական արդարադատության չարաշահումներ և այլն: 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները հակասում են 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով ամրագրված սկզբունքներին, ինչպես նաև այլ միջազգային պարտավորություններին», - նշվում է հայտարարության մեջ։

Ասվում է, որ ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների կողմից մտահոգությունները մնացել են անպատասխան։

«Ակնհայտ է, որ միջազգային դիտորդներին չի հաջողվել պահպանել անկողմնակալության և անկախության նվազագույն պահանջները։ Միջազգային դիտորդները չպետք է լոկ դակիչ լինեն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» համար», - ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ՀՀ-ի զարգացմանը. Զախարովա

Նշվում է, որ այս ընտրությունների արդյունքները փաստում են, որ հասարակության հավատն ընտրական այս գործընթացի նկատմամբ խարխլվել է խոշոր հակասությունների պատճառով, որոնք ավելի են ընդգծում հրատապ փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Զարմանալի չէ, որ շատ ընտրողներ մտահոգված են ընտրությունների լեգիտիմությամբ և դրանց արդյունքների ճշգրտությամբ։ Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը կարևոր նշանակություն ունի ընտրություններին մասնակցության և դրա արդյունքների ընդունման ապահովման տեսանկյունից: Սա խիստ կարևոր է, երբ ընտրությունները տեղի են ունենում այնպիսի բարդ պայմաններում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմը, հատկապես երբ գրանցվում են քաղաքական բևեռացման նման բարձր մակարդակներ», - ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ հրաժարվում է ընդունել ընտրությունների արդյունքները և նախատեսում է դրանք բողոքարկել Հայաստանի Սահմանադրական դատարանում:

«Քաղաքական ճգնաժամը հաղթահարված է, մենք վերադառնում ենք աշխատանքի». Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդրանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք. Գնել Սանոսյան
Փաշինյանին հրապարակում հանձնեցին «պողպատե մանդատ». տեսանյութ
Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին
թեգերը:
Հայաստան, «Հայաստան» դաշինք, Ազգային ժողովի ընտրություններ, դիտորդ, Ռոբերտ Քոչարյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ