05:11 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
85 0 0

ԼՀԿ առաջնորդը նշել է, որ իրենց պարտությունն այս ընտրություններում ոչինչ չի նշանակում, և իրենք շարունակելու են պաշտպանել կուսակցության հիմքերում դրված արժեքները։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Փաշինյանն ափսոսանք է հայտնել, որ «Լուսավոր Հայաստանը» չի հաղթահարել Ազգային ժողով մուտք գործելու ընտրական շեմը։ Նա ընդգծել է, որ ԼՀԿ-ն իր տեղն ունի և իր դերակատարումն է ունեցել վերջին տարիների քաղաքական կյանքում:

Էդմոն Մարուքյանն իր խոսքում նախ անդրադարձել է քարոզարշավին՝ նշելով, որ իրենց կուսակցությունն այն անցկացրել է համերաշխությունը, ներքին հաշտությունը վերականգնելու և երկրի ներսում միասնականությունը վերականգնելու կարգախոսներով:

«Մենք գտնում ենք, որ մեր օրակարգը պարտվել է այս ընտրություններում: Չնայած դա ոչինչ չի նշանակում, և կուսակցությունը շարունակելու է դերակատարում ունենալ և ներկայացնել այն մոտեցումները, որ մենք պաշտպանում ենք և պաշտպանել այն արժեքները, որոնք կուսակցության հիմքերում են: Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար»,- նշել է Մարուքյանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Մայր աթոռը ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկխոսության առաջարկը

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սկսել է արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցությունների շարքը։ Այս շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի ղեկավարներ Լևոն Շիրինյանի և Արման Բաբաջանյանի, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ

Ինչպես նախապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այս խորհրդակցությունների նպատակն է ազգային և հանրային համերաշխության վերականգնումը։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Բանալի բառը «բոլորի վարչապետ լինելն է»․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արամ Սարգսյանը
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ