00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը մինչև վերջ կճնշի. փորձագետը՝ սահմանային ճգնաժամի ու Հայաստանի քայլերի մասին

© Photo / official site of the President of RA Военные посты на армянсо-азербайджанской границе
Военные посты на армянсо-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2021
Բաժանորդագրվել
Դավիթ Հարությունովի կարծիքով` սահմանազատման և սահմանի թեմայով բանակցություններն ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման սերտորեն փոխկապակցված են։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի կարգավորման գործընթացը պետք է դիտարկել առաջին հերթին սահմանների հետագա սահմանազատման և սահմանագծման հետ կապված գլոբալ գործընթացների համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը՝ մեկնաբանելով Գեղարքունիքի մարզում սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը։

Чрезвычайный и Полномочный Посол России Сергей Копыркин посетил Мегринский пограничный отряд Пограничного управления ФСБ России в Армении (3 июня 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
«Դեռ սպասել է պետք». Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին

Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ռուս սահմանապահներն առաջիկա օրերին կտեղակայվեն այն հատվածներում, որտեղ ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Ավելի ուշ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողներին ասաց, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց գործընթացը շարունակվում է: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ այսօր լրագրողներին ասաց, որ բանակցությունների հերթական փուլն է սպասվում:

Հարությունովի կարծիքով` Ադրբեջանը ճնշելու է մինչև վերջ, որպեսզի հնարավորինս շատ զիջումներ ստանա սահմանների հստակեցման գործընթացում: Հենց այդ պատճառով էլ Բաքուն շտապեցնում է սահմանազատման և սահմանագծման հարցը։ Նա հասկանում է, որ հիմա ավելի ուժեղ է, և որ այս ընթացքում կարելի է հնարավորինս շատ զիջողություններ ստանալ Երևանից։ Զիջումների հավանականություն կա, իսկ տեղեկատվական վակուումն այս հարցի շուրջ միայն սրում է մտավախությունները։

Փորձագետի կարծիքով՝ սահմանամերձ տարածքների խնդիրները կարգավորելու գործընթացում հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Իհարկե Ռուսաստանի գործոնը դրական դեր է խաղում նրանով, որ նա կարող է կանխել հակամարտությունը։ Իսկ հակամարտության կանխման հարցում ամենաշատը շահագրգռված են Հայաստանն ու Ռուսաստանը։

«Հիմա գլխավորը հնարավոր բախումները կանխելն է։ Բայց թե ինչ կլինի հետո, ինչ համաձայնությունների կգան կողմերը, դժվար է ասել։ Անհասկանալի է նաև սահմանների ճշգրտման գրաֆիկը։ Չեմ բացառում, որ այդ պայմանավորվածություններն իսկապես գոյություն ունեն, և գրաֆիկը նույնպես հասկանալի է։ Բայց այդ ամենը հանրությունից գաղտնի է պահվում»,-նշում է Հարությունովը։

Կարևոր է նաև իմանալ, թե սահմանազատումից ու սահմանագծումից հետո ինչպես է իրականացվելու սահմանների պաշտպանությունը. ռուս սահմանապահները շարունակելո՞ւ են մնալ այնտեղ, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանը սեփական ուժերով են շարունակելու պահպանել սահմանները։ Հաշվի առնելով Սյունիքի փորձը՝ չի բացառվում, որ ռուսական ներկայությունը Գեղարքունիքում պահպանվի նաև սահմանազատման բոլոր հարցերը լուծելուց հետո։

Встреча глав МО Армении и России Вагаршака Арутюняна и Сергея Шойгу (28 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են սահմանային իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում

Մեր զրուցակիցը կարծում է, որ ադրբեջանցիները հայկական կողմի վրա ճնշում են գործադրում նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու նպատակով։ Բաքվի ղեկավարությունը պարբերաբար խոսում է միջանցքի մասին, հայկական իշխանություններն էլ իրենց հերթին պնդում են, որ խոսքն ընդամենը ճանապարհների ապաշրջափակման մասին է, ընդ որում՝ փոխադարձ։ Հենց այս տարընթերցումներն են բարդացնում բանակցությունները։ Բայց Հարությունովը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նույնիսկ եթե դա ընդամենը ճանապարհների բացում է, ինչպես Երևանում են ասում, և ոչ մի միջանցք չի լինելու, ապա հարց է առաջանում, թե ով է ապահովելու այդ ճանապարհի անվտանգությունը։

Եթե այդ անվտանգությունն ապահովելու համար օտարերկրյա, այդ թվում` ռուսական զինված ուժեր տեղակայվեն, ապա ճանապարհի կարգավիճակն արդեն փոխվում է, այն դադարում է ընդամենը հաղորդակցություն լինել։

«Բայց այստեղ մենք նորից գործ ունենք տեղեկատվության դեֆիցիտի հետ։ Բացառված չէ, որ Հայաստանի ղեկավարությունը խաղաքարտերը չի բացում, որպեսզի հերթական անգամ չլարի ներքաղաքական իրավիճակը»,-ավելացնում է Հարությունովը։

Միաժամանակ նա նշում է, որ հայկական ընդդիմությունը ևս սահմանազատման հարցերը լուծելու համար ոչ մի գործնական այլընտրանք չի առաջարկել։ Իշխանությունների ընդդիմախոսները նույնպես կարծում են, որ այդ գործընթացը վաղ թե ուշ պետք է տեղի ունենա։ Հնարավոր է, որ նրանք մի փոքր ավելի հաստատակամ կլինեին Հայաստանի շահերը պաշտպանելու հարցում, բայց տվյալ համատեքստում դա այնքան էլ սկզբունքային չէ։ Կարևորն այն է, որ ընդդիմությունն էլ իշխանության գալու դեպքում կմտներ այդ գործընթացի մեջ։

Լրահոս
0