09:46 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Տարոն Տոնոյանի խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը ՀՀ դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց, որ իրենք հավաքվել են ոչ թե դատախազությունից ներողամտություն, մեծահոգություն հայցելու, այլ արդարադատություն պահանջելու:

«Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետներին կանչում են և ասում ՝ դիմում գրեք ու հեռացեք: Որտե՞ղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք, հեռացեք: Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով` իշխանություններն ուզում են ազգի իմունիտետը կոտրել, որ հետո ԱԺ բերեն հայ-թուրքական հաշտության պայմանագիրը։

«Չի՛ լինելու, մենք ոտքի վրա ենք կանգնած: Արմեն Չարչյանը մեզ համար սիմվոլ է»,–ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, եթե Չարչյանը մնա ազատության մեջ, կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

Ըստ թեմայի

Սա քաղաքական տեռոր է․ Արմեն Չարչյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ` Արմեն Չարչյանին տեսակցելու
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
թեգերը:
Տարոն Տոնոյան, Գյուղապետ, Մարզպետ, Ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ