00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստանը», «Պատիվ ունեմն» ու «Զարթոնքը» պահանջում են անվավեր համարել ընտրությունները

© Sputnik / Andranik GhazaryanПредседатель избирательной комиссии 29/29 сортирует чеки избирателей в стопку (20 июня 2021). Ариндж
Председатель избирательной комиссии 29/29 сортирует чеки избирателей в стопку (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
Բաժանորդագրվել
Դիմումների քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք խնդիրը դիտարկել ու ներկայացրել են ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանությամբ, այլ ` ընտրական գործընթացի ամբողջ շղթայի։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները և  «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը դիմում բողոքներ են ներկայացրել ԿԸՀ։

Դրանցում, ներկայացնելով նախընտրական քարոզչության, ընտրությունների ու քվեների հաշվարկի ընթացքում տեղի ունեցած խախտումների դեպքերն ու միջադեպերը, ինչպես նաև պետական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ իրենց դիտարկումները` պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և նշանակել ԱԺ ընտրությունների վերաքվեարկություն։

ЦИК Армении - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2021
ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները. խորհրդարան անցած եռյակը չի փոխվել

Դիմումների քննարկման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ իրենք խնդիրը դիտարկել  ու ներկայացրել են ոչ թե բուն քվեարկության օրվա տրամաբանությամբ, այլ  ընտրական գործընթացի ամբողջ շղթայի։

«Մեն գործ ենք ունեցել մի իրավիճակի հետ, երբ անձը, որը զբաղեցնում է բարձրագույն պաշտոն, հրաժարվում է այդ պաշտոնից, բայց շարունակում է պաշտոնավարել, այդ թվում` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածում»,– ասաց Վարդևանյանը` շեշտելով, որ ՔՊ–ի բոլոր նախընտրական հանդիպումներում, Փաշինյանի թիմի անդամները օգտագործում էին «հանդիպում վարչապետի հետ» արտահայտությունը։

«Այսինքն` բոլոր դեպքերում նշված պաշտոնի ու դրանից բխող հետևանքների ազդեցությունն ամեն կերպ օգտագործվում էր»,– ասաց նա։

Լուրջ նահանջ՝ 2018 թ-ի համեմատ. ՀԱԿ-ը վերլուծել է ընտրությունները

Վարդևանյանը հիշեցրեց զինվորների քվեարկության վերաբերյալ համացանցում առկա տեսանյութը, ինչպես նաև շեշտադրում արեց այն հանգամանքին, որ բնակչության մի ստվար հատվածի` ավելի քան 100 000 քաղաքացու անձնագրերը չեն գործել, և հանձնաժողովի անդամները ստիպված են եղել համակարգչի միջոցով լրացնել տվյալները։

«Սա կարող է որոշակի ընտրակեղծարարության մեխանիզմների իրացման գործիք լինի»,– ասաց նա։

Сократ Овсепян - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2021
Կեղծ ահազանգի պատճառով ինձ 1,5 ժամ մեկուսացրել են ընտրական պրոցեսից. Այգեստանի համայնքապետ

Բարձրացված այս խնդրին ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ արդեն 3-րդ համապետական ընտրությունն է, ինչ իր անձնագրի տվյալները ևս համակարգը չի ընթերցում, և դրանք մուտքագրվում են ձեռքով։

Մուկուչյանը նշեց, որ անձնագրային տվյալների մուտքագրման գործընթացը կարող է լիարժեք վերահսկվել հանձնաժողովի անդամների ու տեղամասերում ներկա վստահված անձանց կողմից։

Ինչ վերաբերում է զինծառայողների քվեարկությանը, ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ զինծառայողները քվեարկում են քաղաքացիական տեղամասերում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ թե՛ հանձնաժողովականները, թե՛ վստահված անձինք ու դիտորդները, և թե՛ ԶԼՄ–ները հնարավորություն ունեն հետևելու այդ գործընթացին։

Հիշեցնենք` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Այսպիսով` 8–րդ գումարման ՀՀ ԱԺ–ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

Լրահոս
0