09:42 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
15201

Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության որոշ գնահատականների առնչությամբ։ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ այսօր տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

«Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են` Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար:

Սահմանների հստակեցումը լինելու է բացառապես մեր հաշվին. ի՞նչ է ստանալու Հայաստանը դրա դիմաց

Զրույցի ավարտին Գրիգորյանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց:

Զասն իր հերթին շնորհավորել է Արմեն Գրիգորյանին հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում Զասը նշել էր` Սյունիքում ստեղծված իրավիճակին չեն միջամտելու։ Զասի խոսքով` ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Այստեղ, ըստ նրա, գործ ունենք սահմանային միջադեպի հետ։

Ըստ թեմայի

Ինչ կլինի, եթե Սարսանգի ջրամբարը չորացնեն. Ադրբեջանը չի թաքցնում շանտաժի քաղաքականությունը
Ադրբեջանը նոր քայլերի է դիմում. Արման Թաթոյանը հորդորում է չպատասխանել կասկածելի զանգերին
Ամերիկյան ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի կողմից գրաված ԼՂ տարածքների նախագծերին
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ստանիսլավ Զաս, Արմեն Գրիգորյան, Սահման

Գլխավոր թեմաներ