01:37 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Հայ գերիներ, անհետ կորածներ (363)
15701

Հուլիսի 3-ին Հայաստան վերադարձած հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների ազատ արձակումն ու Երևանի կողմից Բաքվին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարության ներկայացուցիչը։

«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ողջունում է Ադրբեջանի կողմից 15 ձերբակալված հայերի ազատ արձակումն ու Հայաստանի կողմից Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումն Ադրբեջանին»,-նշված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ այդպիսի գործողությունները տարածաշրջանում լարվածության թուլացման նոր ու կարևոր քայլ են ու ներդրում՝ կողմերի միջև վստահության վերականգնման համար։

«Ֆրանսիան կոչ է անում կատարել պարտավորությունները, որ կողմերը ստանձնել են 2020-ի նոյեմբերի 9-ին, ներառյալ առարկայական երկխոսության վերականգնումն ու մյուս բոլոր հայ ձերբակալվածների ազատ արձակումը»,-հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Հիանալի լուր Բաքվից և Երևանից». Կլաարի արձագանքը` քարտեզների դիմաց գերիների վերադարձին

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ իր գործընկերների հետ միասին Ֆրանսիան կոչ է անում շարունակել այդ դրական դինամիկան ու կողմերի հետ միասին պահպանում է Կովկասում հաստատուն խաղաղություն հաստատելու գործին իր հավատարմությունը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Հուլիսի 3-ին Հայաստան վերադարձած հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Ռուստամ Մուրադովը հայ գերիների նոր խմբի վերադարձից հետո հանդես է եկել հայտարարությամբ

Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (363)

Ըստ թեմայի

Ինչպես է հնարավոր ապահովել հայ գերիների վերադարձը. Սահակյանը` ՄԻԵԴ–ի գործունեության մասին
Թաթոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հարցը
«Բերնիդ մեռնեմ»․ ինչպես արձագանքեցին գերիների հարազատները` լսելով նրանց վերադարձի լուրը
թեգերը:
Ադրբեջան, Ֆրանսիա, Հայաստան, գերի

Գլխավոր թեմաներ