10:27 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
53701

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԳՆ-ից մոտ 10 դիվանագետ՝ ընտանիքներով, պատրաստվում են մեկնել իրենց նշանակման երկրներ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունում որոշել են, որ ԱԳՆ նախկին նախարար Արա Այվազյանի նշանակած կադրերը չպետք է մեկնեն իրենց նշանակման երկրներ։ Տեղեկությունը գրում է «Հրապարակն» իր այսօրվա համարում։

«Սթրվեք տեղներդ»,–թերթի տվյալներով`  հրահանգել են նրանց։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԳՆ-ից մոտ 10 դիվանագետ՝ ընտանիքներով, պատրաստվում են մեկնել իրենց նշանակման երկրներ՝ ռոտացիոն կարգով մեր ներկայացուցչություններում աշխատելու։

«Այժմ կառավարության գրաքննիչները նստած մանրակրկիտ ուսումնասիրում են դիվանագետների ՖԲ էջերը: Ու, Աստված մի արասցե, եթե հայտնաբերեն ՔՊ-ի կամ նրա առաջնորդի դեմ մի «քոմենթ» կամ «լայք», նրանք կզրկվեն ոչ միայն արտասահմանում աշխատելու իրավունքից՝ ապրուստի միջոցից, այլև առաջխաղացման հեռանկարից։ Ինքնուրույն մտածող, պրոֆեսիոնալ դիվանագետներին փչացնելու գործընթացը շարունակվում է»,–գրում է թերթը։

Նրանց տվյալներով` ԱԳՆ-ում լարված իրավիճակ է, ասում են՝ համբերենք, տեսնենք՝ ով է նախարար գալիս։

«Փաշինյանը որոշել է չներել իր դեմ դուրս եկած ԱԳՆ-ին՝ բոլորը պատժվելու են, այդ թվում՝ Վահագն Մելիքյանը, որի դեմ վաղուց է տրամադրված»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը։

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

Արա Այվազյանի հրաժարականի հետևեցին ԱԳ փոխնախարարների հրաժարականները։ Փաստացի մեկ ամսից ավելի է, ինչ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավար չունի։

Ըստ թեմայի

No comment. Դումանյանը խոստացավ Արա Այվազյանի հետ հարցերը պարզելուց հետո տեղեկացնել
Մայիսի 12-ից ամեն օր ԱԽ նիստեր են անցկացվել, որոնց մասնակցել է նաև Արա Այվազյանը. Ավինյան
Արա Այվազյանն անհեթեթ է համարում Արմեն Գրիգորյանի մեղադրանքը
թեգերը:
Արա Այվազյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Դիվանագետ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ