23:05 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
10801

«Զարթոնքի» ղեկավար Արա Զոհրաբյանը միջնորդություն է ներկայացրել ՍԴ, որպեսզի դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի նիստին։ «Հայաստան» դաշինքը միացավ միջնորդությանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր` հուլիսի 9–ին, քննում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ ՍԴ բոլոր 9 դատավորները մասնակցում են նիստին։

«Մեր դիմումը ՍԴ-ում է». ընտրության արդյունքների հարցով «Հայաստան» դաշինքը դիմել է դատարան

Գործի զեկուցողը կլինի Էդգար Շաթիրյանը, ներկա են արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Զարթոնքի» ղեկավար Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրել ՍԴ, որպեսզի դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի նիստին։

«Գրիգորյանը հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՄԻԵԴ–ում։ Գտնում ենք, որ Գրիգորյանը չի կարող մասնակցել այս գործի քննությանը, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի ՔՊ–ի նկատմամբ»,–ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ ՍԴ–ին խնդրում է լուծել Գրիգորյանի` այս գործին մասնակցելու անհնարինության հարցը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նշեց, որ միանում է Զոհրաբյանի միջնորդությանը։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ այս միջնորդությունը չի կարող քննարկվել այս փուլում, քանի որ նման դիմումները ենթակա են քննարկման գործը վարույթ ընդունելու ժամանակ, իսկ այդ փուլն արդեն իսկ անցել է։ Նրա խոսքով` ավելորդ ժամանակ են ծախսելու հիմա այդ հարցի քննարկման վրա։

Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին հավելեց, որ եթե Զոհրաբյանը կարծում էր` Վահե Գրիգորյանը կանխակալ կարծիք ունի, ապա դա կարող էր արդյունքների վիճարկման դիմումի հետ ներկայացնել ՍԴ։ Բացի այդ, ըստ նրա, ոսկե կանոններից մեկն է` չի կարելի նույնականացնել փաստաբանին և վստահորդին, ուստի Գրիգորյանը չի կարող կանխակալ վերաբերմունք ունենալ։

«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

Ըստ թեմայի

65 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, 1-ը՝ կասկածյալի․ ընտրախախտումների վիճակագրություն
«Կոշտ ենք արձագանքելու»․ գլխավոր դատախազը՝ ընտրախախտումների մասին
Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Վանեցյանը քվեարկել է ու խոսել ընտրախախտումների մասին
թեգերը:
Վահե Գրիգորյան, Սահմանադրական դատարան, միջնորդություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ