00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրայր Թովմասյանը պնդեց` հարցը ուշ է բարձրացվել. Վահե Գրիգորյանը կմասնակցի ՍԴ նիստին

© Sputnik / Aram NersesyanСудья Ваге Григорян направляется в Конституционный Суд (26 июня 2020). Еревaн
Судья Ваге Григорян направляется в Конституционный Суд (26 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Բաժանորդագրվել
ՍԴ դատավորները նշեցին, որ այս փուլում չեն կարող ներկայացնել միջնորդություն որևէ դատավորի` նիստին չմասնակցելու վերաբերյալ միջնորդություն։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը կմասնակցի ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը։ Նման որոշում կայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը` հաշվի առնելով հարցի առնչությամբ ՍԴ դատավորների կարծիքները։

Судья Ваге Григорян заходит в здание Конституционного Суда (26 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2021
Ընտրության արդյունքների հարցով ՍԴ նիստը սկսվել է. միջնորդեցին, որ Գրիգորյանը չմասնակցի

Նշենք, որ «Զարթոնքի» ղեկավար Արա Զոհրաբյանն էր միջնորդություն ներկայացրել, որպեսզի դատավոր Վահե Գրիգորյանը չմասնակցի նիստին։ Ըստ Զոհրաբյանի` Գրիգորյանը եղել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն ՀՀ–ում, այլ նաև ՄԻԵԴ–ում, ուստի նա կանխակալ մոտեցում ունի։ Ի դեպ, «Հայաստան» դաշինքն ավելի վաղ ներկայացրել էր նման հարց, սակայն ՍԴ մերժել էր դիմումը։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

Այսօրվա նիստում Վահե Գրիգորյանը նշեց, որ պատրաստ է իր բացատրությունները ներկայացնել միջնորդության վերաբերյալ, եթե դատարանը կորոշի այս փուլում նման հարցեր քննարկել։

«Ես չեմ ցանկանում թաքնվել ձևական պահանջների հետևում, քանի որ Զոհրաբյանի բարձրացրած հարցն ամբողջ ծավալով քննարկվել է աշխատակարգային նիստի ժամանակ»,–ասաց Գրիգորյանը։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը պնդեց` Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցը պետք է ավելի վաղ բարձրացվեր, այլ ոչ թե հիմա։ Թովմասյանի կարծիքին էին նաև ՍԴ դատավորներ Երվանդ Խունդարկյանը, Էդգար Շաթիրյանը։

Դատավոր Արթուր Վաղարշյանն էլ ասաց, որ այս միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ արդեն իսկ քննարկվել է այն աշխատակարգային նիստում, իսկ Արևիկ Պետրոսյանը հավելեց, որ այս հարցը չի կարող բարձրացվել երրորդ անձի կողմից, այլ դատավորներից մեկի կողմից այն կարող էր բարձրացվել։

Ի վերջո, ՍԴ նախագահը որոշում կայացրեց, որ միջնորդությունը չի քննարկվի։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկել են հուլիսի 2-ին ՍԴ ներկայացված դիմումներով։

Նրանք պահանջում են կա՛մ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

Լրահոս
0