02:22 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
128 0 0

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դատարանից ներողություն խնդրեց, որ ստիպված է կրկնել Փաշինյանի որոշ արտահանություններ, հետո նոր կարդաց դրանք։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 20-ին, բայց մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2021թ–ի հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։  Այսօր ՍԴ նիստում, ներկայացնելով «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը, հայտարարեց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Աջդ քաշած» ապրել չես կարող, կամ ինչ ցույց տվեցին ԱԺ ընտրությունների արդյունքները

«Այստեղ շատ կարևոր է այն, որ ոչ թե վերջինս ստանձնել  է ՀՀ նախագահի կողմից հայտարարությունները փոխանցելու գործառույթը, այլ  հայտարարել է իր անունից։ Հարց է առաջանում` մարտի 18-ից որքա՞ն ժամանակ առաջ է այդ պայմանավորվածությունը եղել»,– ասաց Վարդևանյանը` շեշտելով, որ Սահմանադրության համաձայն` ընտրությունների օրը նշանակում է ՀՀ նախագահը։

Վարդևանյանը նաև արձանագրեց, որ թեև մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը կամարտահայտություն է հայտնել պաշտոնից հրաժարվելու, բայց շարունակել է պաշտոնավարել, ինչով կոնկրետ նպատակ է հետապնդել` պահպանելու պաշտոնակատարի կարգավիճակն ու դրանով իսկ խախտելու հավասարության սկզբունքը։

Վարչապետից բացի քարոզարշավին մասնակցել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` նախարարի պաշտոնակատարներ։

Վարչական ռեսուրսի չարաշահման մասին վկայող հանգամանքներից Վարդևանյանը նշեց նաև Փաշինյանին ընտրական հանդիպումների ուղեկցող մեծ թվով ոստիկանների առկայությունը, որը նրա մեկնաբանմամբ հանրության վրա «սառեցնող ազդեցություն թողնելու» նպատակ է հետապնդել` ուժի ցուցադրության միջոցով։

«Ուժի ցուցադրման տրամաբանությունը շարունակվել է ամբողջ քարոզարշավի ընթացքում ` վերածվելով ընդհուպ մինչև մուրճի ցուցադրման վարժությունների»,– ասաց նա։

Ընտրության արդյունքների հարցով ՍԴ նիստը սկսվել է. միջնորդեցին, որ Գրիգորյանը չմասնակցի

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը նաև նշեց պետական անվտանգության միջոցների ներգրավումը քարոզարշավի հանդիպումներին ու նաև վարչապետի աշխատակազմի լրատվական վարչության աշխատակիցների կողմից քարոզարշավի ընթացքը տեսա և լուսանկարահանելու հանգամանքը։

Բացի այդ քարոզարշավին, Վարդևանյանի խոսքով, նաև երեխաներ են ներգրավվել։ Մարզային հերթական հանդիպումներից մեկում Փաշինյանը հավաքին ներկա երեխաներին ասել է. «Երեխե՛ք, վստահության հարց է, ես ասում եմ. «ապագա կա», դուք` ծափահարում եք»»։

Ընտրությունների վրա ազդելու միջոցներից մեկն էլ, ըստ Վարդևանյանի,  քարոզարշավի ժամանակ օգտագործված արտահայտություններն են։ Նա ներողություն խնդրեց, որ ստիպված է կրկնել, բայց քանի որ դրանք փաստական հանգամանքներ են, դատարանում կրկնեց։

«08.06.2021թ.` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, փաստացի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան. «Դրանց սաղին բռնելու եմ, շինեմ», «08.06.21` «Ճակատից շարեմ, կասեք բռնություն ա», «Հանկարծ չփորձեք թպրտալ։ Կարճ ասած` էդ համայնքների ղեկավարները ռադ են լինելու, վենդետա է լինելու», «13.06.21` ընտրություններից հետո էս պողպատե մանդատով գալու ենք ձեր հետևից»,– ասաց Վարդևանյանը` շեշտելով, որ բազմաթիվ քաղաքացիներ մուրճը ձեռքին են եկել քարոզարշավի հանդիպումներին։

Ժամը 18։00-ին Սահմանադրական դատարանը որոշեց ավարտել նիստը, և Արամ Վարդևանյանին հնարավորություն տալ իր ելույթը շարունակել վաղը` հունիսի 10-ին, ժամը 10։00 շարունակվող նիստի ընթացքում։

Ըստ թեմայի

«Հայոց հայրենիքը» ևս դիմել է ՍԴ` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
Պետք է Սահմանադրության արժեքներն ամենօրյա կյանքի բաղկացուցիչ տարր դարձնենք. ՍԴ նախագահ
ՍԴ–ն հայտնել է` երբ կքննի ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Արամ Վարդևանյան, Սահմանադրական դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ