15:18 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
190 0 0

Խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրին» հեշտ չի լինի. վարչապետի պաշտոնակատարը ցանկանում է լոյալ կուսակցությունների հաշվին խորհրդարանական ընդդիմությունը հավասարակշռության բերել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր այլընտրանքային ընդդիմությունն է ստեղծում, Sputnik Արմենիայի հետ զրույցում, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումը մեկնաբանելով, ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր տասը քաղաքական կուսակցությունների առաջնորդների է ընդունել` քննարկելու համար մշտական փոխգործակցության ձևաչափը։ Խոսքն այն ուժերի մասին է, որոնք վերջին ընտրությունների արդյունքներով խորհրդարան չեն անցել։

Բադալյանի խոսքով` Փաշինյանն այժմ անում է մոտավորապես նույնը, ինչը ժամանակին արել էր Սերժ Սարգսյանը, որը Մարզահամերգային համալիր էր հրավիրել կուսակցությունների մի քանի տասնյակ առաջնորդների` ցուցադրելու ներքաղաքական հարցերի որոշակի լայն քննարկում։ Սակայն այդ կուսակցություններն իրենցից ոչինչ չէին ներկայացնում։

«Նույն սկզբունքով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը։ Նախ` նա ցանկանում է ցույց տալ, որ խորհրդարանական ընդդիմությունից բացի կա նաև այլ ընդդիմություն, որը թեև խորհրդարան չի անցել, բայց կարող է ասել իր խոսքը և կարևոր դեր է խաղում քաղաքական կյանքում», – ասաց Բադալյանը։

Վարչապետի պաշտոնակատարը ցույց է տալիս, որ կան մի շարք կուսակցություններ, առաջնորդներ, որոնք դեմ չեն հանդիպել իր հետ։ Այդպիսով նա ուզում է «չեզոքացնել» խորհրդարանական ընդդիմության կշիռը։

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի կուսակցությունների ղեկավարների հետ

Բացի այդ, կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարող է որոշակի խորհրդակցական մարմին ստեղծել, որը ապագայում կօգտագործի որոշակի գաղափարներ շրջանառության մեջ դնելու համար։ Ֆորմալ առումով դրանք ոչ թե Փաշինյանն է առաջ քաշելու, այլ «ընդդիմությունը», ինչի արդյունքում Փաշինյանը կխուսափի քննադատությունից։

Մյուս կողմից` արտախորհրդարանական ընդդիմությունը վարչապետի պաշտոնակատարը կփորձի օգտագործել խորհրդարանականի դեմ։

«Առաջին օրինակը մենք այսօր արդեն տեսանք։ Սահմանադրական դատարանի դիմաց, որտեղ տեղի էր ունենում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» (ևս 2 կուսակցություն) դաշինքների հայցերի քննարկումը, Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն հանրապետության» կուսակցությունը ակցիա էր կազմակերպել։ Նրանք փորձում էին ճնշում գործադրել ՍԴ–ի վրա, որպեսզի դատարանը ոչ մի դեպքում չչեղարկի ընտրությունների արդյունքները»,– նշեց Բադալյանը։

Այդպիսով, քաղտեխնոլոգի խոսքով` այլընտրանքային այս ընդդիմությունը պետք է, փաստորեն, ծառայի անձամբ Փաշինյանին։

Ընդհանուր առմամբ` վարչապետի պաշտոնակատարը, ամենայն հավանականությամբ, վախենում է նրանից, որ ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանում իրենց ակտիվությամբ և մեծ ինտելեկտուալ կարողություններով կկարողանան «պատին դեմ տալ» «Քաղաքացիական պայմանագրին»։ Այդ պատճառով էլ նա «այլընտրանքային ընդդիմություն» է ստեղծում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական 10 քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Սերժ Սարգսյանի հետ էլ եմ հանդիպել. Սաղաթելյանը` հետընտրական հանդիպումների մասին

«Լուսավոր Հայաստանի» ու «Հանրապետություն» կուսակցությունների ղեկավարներ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգմյանը նույնպես պետք է մասնակցեին հանդիպմանը, սակայն նրանք արտերկրում են։

Հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների արյդունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» գրեթե 54 տոկոսով հաղթանակ է տարել։ Խորհրդարան անցած մյուս երկու ուժերն ընդդիմադիր «Հայաստան» (21,04%) ու «Պատիվ ունեմ» (5,23) դաշինքներն են։

Մասնակցությունն ընտրություններին կազմել է 49,4%։

Ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց, որ երկխոսություն է առաջարկում բոլոր այն կուսակցություններին, որոնք չեն անցել խորհրդարան, բայց կարող են առողջ գաղափարներ առաջարկել քաղաքականության ու տնտեսության վերաբերյալ։

Ըստ թեմայի

Եթե Փաշինյանը նախապես ասեր, թե ինչ է անելու` հաստատ այդքան ձայն չէր հավաքի. քաղաքագետ
ԵՄ-ն կօգնի տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը. Փաշինյանն ընդունել է Վարհելիին
Խնդիրները լուծել ազգային ներուժի համախմբման միջոցով. Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին
թեգերը:
հանդիպում, ընդդիմություն, կուսակցություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ