06:16 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
349 0 0

Խորհրդարանի խոսնակի և փոխխոսնակի հարցով որոշումը դեռ չի հրապարակվում։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն առաջադրել է նոր ԱԺ-ում իրենց խմբակցության ղեկավարի և քարտուղարի թեկնածուներին։ Տեղեկությունը Facebook-ում հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունը։

«ՔՊ վարչության այսօրվա նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության գործող ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկացրել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խմբակցության ղեկավար առաջարկել Հայկ Կոնջորյանի, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածուները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նրանք պաշտոնները կզբաղեցնեն նոր խորհրդարանի առաջին նիստի գումարումից հետո։ Խորհրդարանի խոսնակի և փոխխոսնակի հարցով որոշումը դեռ չի հրապարակվում։

ՔՊ–ում թեժ քննարկումներ են. ո՞վ է այս պահին խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուն

Նշենք, որ մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ ՔՊ խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան կնշանակվի, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կնշանակվի ԱԺ նախագահ: Առայժմ հայտնի չէ, թե ինչով կզբաղվի ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանը, բայց լուրեր կան, որ նրան ՀՀ դեսպան կնշանակեն եվրոպական երկրներից մեկում, քանի որ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպից հետո (նրան ծեծել էին) նա բուժման կարիք ունի։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են ՔՊ-ն (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

«Հայաստան» դաշինքը միջնորդել է, որ Վահե Գրիգորյանն իրենց գործի քննությանը չմասնակցի

 

Ըստ թեմայի

«Խորհրդարանում օր ու արև չենք տալու այս իշխանություններին». Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքը սպասում է հարմար առիթի. իշխանությունը ստիպված ցավալի զիջումների կգնա
Օրակարգ չունեցող իշխանություն և ինտելեկտուալ ընդդիմություն. ինչ կկատարվի նոր ԱԺ–ում
Փնտրվում է ԱԳ նախարար. իշխանությունը ռուսական շրջանակների կողմից ընդունված թեկնածու ունի
թեգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Իմ քայլը» խմբակցություն, Հայկ Կոնջորյան

Գլխավոր թեմաներ