22:45 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
115 0 0

Սահմանադրական դատարանում «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը պատասխանում է հարցերին:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը:

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, ներկայացնելով իրենց քաղաքական ուժի դիրքորոշումը, կարծիք հայտնեց, որ քվեաթերթիկի նմուշը հաստատելիս ԿԸՀ-ն թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի խախտում, և որ քվեաթերթիկի նմուշը  չի համապատասխանել օրենքով սահմանված կարգին, այն է՝ դրա վրա նշված չի եղել քվեարկության կարգը:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ քվեարկության կարգին վերաբերում է ԸՕ-ի 2-րդ գլուխը, ուստի հետաքրքրվեց՝ արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ամբողջ ծավալով տեղեկատվությունը պետք է գրված լիներ քվեաթերթիկին:

Արտակ Գալստյանը հիշեցրեց, որ քվեաթերթիկները բավական մեծ էին, և դրանց դարձերեսին կարող էր տեղավորվել այդ ծավալի տեքստը:

ԿԸՀ ներկայացուցիչ, հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ երբ քվեաթերթիկի նմուշը հաստատվում էր ԿԸՀ նիստում, ներկա էր ու դրա տակ ստորագրել է նաև «Հայոց հայրենիքի» ներկայացուցիչը՝ որևէ առարկություն չհայտնելով:

«Մեր լիազոր ներկայացուցիչը ԿԸՀ-ում ստորագրել է ընդամենը առաջին էջի վրա: Երկրորդ էջում մենք որևէ խնդիր չենք ունեցել, քանի որ ողջամտորեն պատկերացրել ենք, որ ԿԸՀ-ն երկրորդ էջում պիտի կատարի օրենսդրության պահանջը»,- ասաց Գալստյանը:

Ինչ վերաբերում է առաջին էջին, նրա խոսքով, այնտեղ գրված է միայն, որ որևէ նշում չպիտի պարունակի ու առավել ևս գրված չէ, թե ինչով նշում:

Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև կեսգիշեր. ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով

«Դա կարար լիներ գրիչով, կարար լիներ մատիտով, ֆլոմաստերով, կարար լիներ ընդամենը մատնահետքով, կարար լիներ ուղղակի շրթներկով: Դիցուք, ինչ-որ մեկը սիրահարված է Նիկոլ Փաշինյանին ու որոշել է այդտեղ համբույր դնի»,- ասաց Գալստյանը:

Սմբատյանը դարձյալ շեշտեց, որ «Հայոց հայրենիքը» ԿԸՀ այդ որոշման դեմ չի առարկել ու չի բողոքարկել:

ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը պնդեց` հարցը ուշ է բարձրացվել. Վահե Գրիգորյանը կմասնակցի ՍԴ նիստին
Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ–ում հարցաքննվի որպես վկա
Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին
թեգերը:
Հայաստան, Ընտրություններ, Սահմանադրական դատարան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ