19:14 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
59 0 0

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին առաջարկեց պարզաբանել, թե ինչու է կուսակցությունը հրաժարվել օգտվել քարոզչական այս միջոցից:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի - Sputnik. Հանրային հեռուստառադիոեթերում քարոզչության նպատակով տրամադրված անվճար 90 րոպեից «Հայոց հայրենիք» կուսակցությունն օգտագործել է ընդամենը 13-ը: Ընդ որում, ռադիոեթերն ընդհանրապես չի օգտագործել:

Այս մասին այսօր ՍԴ-ում շարունակվող ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցի քննությանը հայտարարեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝  «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին առաջարկելով պարզաբանել, թե ինչու է կուսակցությունը հրաժարվել օգտագործել քարոզչական այս միջոցը։

 «Համեմատության համար ասեմ, որ մյուս բողոքող քաղաքական ուժերը (խմբ. «Հայաստան» դաշինք, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն, «Պատիվ ունեմ» դաշինք) բավական արդյունավետ օգտագործել են այդ եթերաժամանակը»,- ասաց Հակոբյանը:

«Քարոզարշավը սկսելու ժամանակ տրվել է 3 րոպե անվճար եթերաժամ՝ գովազդը տեղադրելու: Մինչև պատրաստել ենք մեր նախընտրական գովազդը, անցել է 2-3 օր, որից հետո նախնական գովազդը տրվել է Հ1-ին: Գովազդը եղել է 4 րոպեանոց: 3 oր պտտվել է, որից հետո հանվել է: Նույնիսկ մենք ձեզ առաջարկել ենք, որ պատրաստ ենք հավելյալ վճարել, որպեսզի այդ գովազդը նորից սկսի պտտվել, մեզ ասել եք, որ նման իրավունք չեք կարող տալ»,- ասաց «Հայոց Հայրենիքի» ներկայացուցիչը:

ՀՌՀ նախագահը հստակեցրեց, որ առաջարկն արվել է, ոչ թե իրենց՝ Հանձնաժողովին, այլ Հ1-ին և արձանագրեց, որ հարցի պատասխանն այդպես էլ չստացվեց՝ ինչու կուսակցությունն անվճար եթերից չի օգտվել իր իրավունքի չափով:

ՍԴ նախագահը մերժեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որպես վկա չի հարցաքննվի

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումներով գործերը ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։

Լեզվակռիվ եղավ ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի և Արևիկ Պետրոսյանի միջև

ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։ Այս գործով դատաքննությունը սկսվել է հուլիսի 9-ից։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանը պահանջում է, որ ՀՀ նախագահը ՍԴ–ում հարցաքննվի որպես վկա
Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև կեսգիշեր. ՍԴ–ն կաշխատի արտակարգ ռեժիմով
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ