01:19 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
454 0 0

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քաղաքական տեռոր են որակում Սյունիքի համայնքապետների կալանավորումներն ու քրեական գործերը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը պատրաստ է դիմել անգամ ամենածայրահեղ քայլերի պետությունը կործանումից փրկելու համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո կորոշենք` վերցնելու ենք մանդատները, թե ոչ։ Եթե անգամ վերցնենք ու զգանք, որ մեր պայքարը խորհրդարանում արդյունք չի տալիս, սա իմ կարծիքն եմ ասում, պատռելու ենք այդ մանդատները ու դուրս գանք փողոց։ Լինի փողոցում թե խորհրդարանում, մենք շարունակելու ենք լինել ռադիկալ ընդդիմություն», – ասաց Սաղաթելյանը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները քաղաքական տեռոր են որակում Սյունիքի համայնքապետների կալանավորումներն ու քրեական գործերը։

«Գիտեք, որ կալանավորվել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, քրեական գործեր են հարուցվել Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի դեմ։ Հարց է ծագում` ինչու ընտրություններից հետո և ինչու հենց Սյունիքում, որտեղ պատերազմի ժամանակ այս բոլոր համայնքապետները մասնակցել են Սյունիքի պաշտպանությանը», – նշեց դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը։

Նա հավելեց, որ Սյունիքի այն բոլոր համայնքապետները, որոնք աջակցում են ներկայիս իշխանություններին, Սյունիքի մարզպետարանից գումար են ստացել սոցիալական օգնությունների ու պարգևավճարների տեսքով։

Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 11-ին խուզարկություն էին իրականացրել Քաջարանի համայնքապետի բնակարանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ձերբակալել կոմբինատի աշխատակիցներից մեկին։

Քաջարանի համայնքապետին բերման էին ենթարկել, հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կաշառք տալու մեղադրանքով հուլիսի 9–ին կալանավորվեց։

Հուլիսի 9–ին hայտնի դարձավ նաև, որ Որոտան համայնքի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանին նույնպես ձերբակալել են։

Այսօր հայտնի դարձավ, որ կալանավորել են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին։ 

Ըստ թեմայի

«Հայաստան» դաշինքը պահանջում է հրապարակել ընտրություններին քվեարկած զինծառայողների ցուցակը
Չեն կարողանում զսպել էմոցիաները. Դավիթ Հարությունյանը` Սերժ Սարգսյանի հայհոյանքի մասին
Բացարձակ ու լկտի սուտ է․ Տիգրան Մուկուչյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի մասին
թեգերը:
Իշխան Սաղաթելյան, մանդատ, «Հայաստան» դաշինք, Հայաստան

Գլխավոր թեմաներ