11:08 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Բլինկենը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Տեղեկությունը հայտնումէ վարչապետի պաշտոնական կայքը` հավելելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բլինքենի նախաձեռնությամբ:

«Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը։ Սա հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում»,–նշված է հայտարարության մեջ։

Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Բլինկենը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը:

ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում վերադարձնել բոլոր գերիներին

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձան ևս 15 գերիներ. հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Այսպիսով, Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ըստ թեմայի

ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի կուսակցությունների ղեկավարների հետ
Հայաստանի նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի կեցավայր. տեսանյութ
թեգերը:
Արցախ, գերի, Էնթոնի Բլինկեն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ