08:01 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պայմանավորվեն բանակցությունների սեղանի շուրջ, եթե անգամ ամեն ինչ չէ, որ հարթ է և ամեն ինչ չէ, որ բոլորի սրտով է։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ավելի լավ է, քան ռազմական դիմակայությունը։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ – Երևան – Նուր - Սուլթան տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Անդրեյ Բելյանինովը:

Նրա խոսքով՝ բարեբախտաբար, ռազմական գործողությունները դադարել են։ Եռակողմ հայտարարության ստորագրման ֆոնին Հայաստանում ընտրություններ անցկացվեցին,  երկիրը քաղաքական կայունություն է ձեռք բերում։

«Ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ կռիվ... Միևնույն է, խաղաղությունն ավելի լավ է, քան դիմակայությունը։ Մեղավորներին պարզելու փորձերը նման լուրջ հակամարտության հանգեցրին»,- ասաց Բելյանինովը։

Նրա խոսքով՝ վեհաժողովի շրջանակում նրանք լսել են կողմերի կարծիքներն ու եկել այն եզրակացության, որ պետք է «նստել սեղանի շուրջ ու պայմանավորվել», քանի որ պատերազմը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Բելյանինովը գոհունակություն հայտնեց, որ Երևանն ու Բաքուն, այնուամենայնիվ, կարողացել են պայմանավորվել, չնայած «բոլորը չէ, որ ամեն ինչից գոհ են ու ամեն ինչ չէ, որ հարթ է»։

Հայաստանի հետպատերազմյան առաջնահերթությունների թվում, ըստ նրա, պետք է լինի բնակչության թվի ավելացումը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ըստ թեմայի

Անփութությունից ծնված պարտություն, կամ Հայրենականի սկզբի և Արցախյան պատերազմի նմանությունը
Խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ լուծված չէ արցախյան հիմնախնդիրը. Ռուբինյան
Արցախյան պատերազմում զոհված ևս 81 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
թեգերը:
Արցախ, Պատերազմ, բանակցություն

Գլխավոր թեմաներ