09:06 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
105 0 0

Այլ նշանակումների, ինչպես նաև իր հետագա պաշտոնավաման վերաբերյալ հարցերին Ավինյանը հրաժարվեց պատասխանել` առաջարկելով սպասել ԱԺ և կառավարության ձևավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ԱԳ նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` մեկնաբանելով ԱԳ նորանշանակ փոխնախարար Արմեն Գրիգորյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը։

«Կարիք կա քաղաքական նշանակման` որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև, եղած տարաձայնությունները վերացնելու համար։ Եվ կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ դրական նշանակում է»,– ասաց նա։

Այլ նշանակումների, ինչպես նաև իր հետագա պաշտոնավաման շուրջ հարցերին Ավինյանը հրաժարվեց պատասխանել` առաջարկոլվ սպասել ԱԺ և կառավարության ձևավորմանը։

Հիշեցնենք, ըստ մամուլում առկա տեղեկությունների, քննարկվել է նաև այդ պաշտոնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին նշանակելու հարցը։ Բայց նա հրաժարվել է իրեն առաջարկված պաշտոնից։

ԱԺ նախագահի պաշտոնում քննարկվում է Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետի պաշտոնում՝ Սուրեն Պապիկյանի և Մհեր Գրիգորյանի թեկնածւթյունները, իսկ Արարատ Միրզոյանը հնարավոր է դեսպան նշանակվի։

Արայիկ Հարությունյանն ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել Արմեն Գրիգորյանին

Ըստ թեմայի

Շուշի և Հադրութ այցելած դեսպանների երկրների ներկայացուցիչները հրավիրվել են ՀՀ ԱԳն
ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին ուղղված հայտարարություն է տարածել
Ինչու Փաշինյանը Գրիգորյանին տեղափոխեց ԱԳՆ. Հակոբյանը` աղմկահարույց նշանակման մասին
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Արմեն Գրիգորյան, Տիգրան Ավինյան

Գլխավոր թեմաներ