20:11 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
118 0 0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Ադրբեջանն է դեմ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, դրա համար էլ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ` փորձելով հիմնավորել իր ԶՈւ ներկայությոսւնը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է ու խոչընդոտւմ է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին։ Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ իրականում Ադրբեջանն է դեմ, քանի որ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ` փորձելով հիմնավորել իր ԶՈւ ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես` հայ–ադրբեջանական սահմանի Սոթք–Խոզնավար հատվածում։

«Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ. տվյալ տարածքներից Ադրբեջանի ԶՈւ դուրսբերում, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ԶՈւ հայելային հետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների և կամ միջազգային դիտորդների տեղակայում, միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ»,– ասաց Փաշինյանը` պնդելով, որ ՀՀ այս առաջարկը մնում է ուժի մեջ։ Հայաստանն այս ուղղությամբ աշխատում է ՌԴ գործընկերների հետ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել Հայաստանի այս առաջարկին։

«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանն ու խաղաղության պայմանագրին, մինչդեռ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը»,– արձանագրեց Փաշինյանը` հիշեցնելով, որ ՄԽ–ն առաջարկել էր վերսկսել խաղաղ կարգավորման բանակցությոսւններն առանց նախապայմանների։ Վարչապետի պաշտոնակատարը նաև շեշտեց, որ համանախագահների առաջարկի հիմքում դրված են 3 հիմնական սկզբունքներ. ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում և տարածքային ամբողջականություն։

դրբեջանը ամեն ինչ անում է խաղաղությանը խոչընդոտելու համար. Փաշինյանը պատասխանեց Ալիևին

«Համանախագահների այս հայտարարությունը, ըստ էության ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման տարածաշրջանային քարտեզի առաջարկ, և Հայաստանը ողջունել է այս հայտարարությունն ու դրական արձագանքել դրանում առկա դրույթներին»,– ասաց Փաշինյանը` ևս մեկ անգամ հայտարարելով, որ Հայաստանը պատրաստ է ԼՂ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսմանը` համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով ու բովանդակությամբ։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունը «լավ կանի ապակառուցողական հայտարարությունների ու գործողությունների փոխարեն» անսա միջնորդների հորդորներին ու նույնպես դիրքորոշում հայտնի համանախագահների առաջարկներին։

Փաշինյանը նաև ընգծեց, որ Հայաստանը պնդելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Իսկ Ադրբեջանի սադրիչ գործողությունները վկայում են, թե որ երկիրն է իրականում խոչընդոտում կարգավորման գործընթացին։

Ադրբեջանցիներն ուզում են էսկալացիայի նոր ուղղություն բացել. ռազմական փորձագետ

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 14-ին հայտարարել էր, թե «նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը։ Մեր հայրենի հողերը Զանգեզուրն է, մեր հայրենի հողերը Գյոյչան է (Սևան), Իրեվանը (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք» ու ավելացրել, որ ամեն րոպե պետք է պատրաստ լինել պատերազմի։

Ըստ թեմայի

Երասխի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը
Ադրբեջանն ու Թուրքիան կավելացնեն համատեղ զորավարժությունների թիվը
Ադրբեջանի բնակիչներից մեկը պայթել է ականի վրա
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ