18:06 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
1269 0 0

Ադրբեջանի մտադրության իրականացմանը ականատես ենք լինում հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։ Այսօր կառավարությունում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո։

Նրա խոսքով՝ դրա արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում։

«Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններում որպես առաջին գերակայություն կարևորվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Փաշինյանն ընդգծեց՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ։

Նա հիշեցրեց, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված է նաև տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում։

«Ադրբեջանն այս գործընթացը խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև ի հեճուկս իր պարտավորությունների՝ հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար։ Մենք, ինչպես ասել, այնպես էլ ասում ենք, որ Հայաստանը հետևողական և կառուցողական աշխատանք է տանելու տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, նախկինում գոյություն ունեցած կոմունիկացիոն ուղիների վերականգնման և նոր ճանապարհների, մասնավորապես Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման համար, և այստեղ չափազանց կարևոր է Եվրամիության աջակցությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

Ամփոփելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ զրույցները «արդյունավետ» և «կառուցողական» անվանեց։ Նրա խոսքով՝ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Եվրոպական միության միջև ծավալված ակտիվ համագործակցության, համատեղ ծրագրերի, ինչպես նաև հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Նա շեշտեց, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ հանդիպումն է։ Հատուկ ընդգծեց՝ Հայաստանի և Եվրոպական Միության շփումները երբեք այսքան սերտ չեն եղել, ինչն անկասկած վկայում է հարաբերությունները զարգացնելու երկուստեք հանձնառության մասին։

Փաշինյանի խոսքով՝ քննարկումների առանցքում են եղել ներկա և ապագա ծրագրերը։ Այդ տեսանկյունից հատուկ ընդգծվել է համատեղ ծրագրերի իրականացման համար պայմանների ապահովման կարևորությունը, անդրադարձ է արվել նաև 2020-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, կորոնավիրուսին և Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և դրա հետևանքներին։

Ըստ թեմայի

Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ. Ավինյանն ասաց` որը պետք է լինի 1–ին հարցը
Ադրբեջանի իշխանությունը լավ կանի՝ անսա միջնորդների հորդորներին. Փաշինյան
Ադրբեջանն իր ապակառուցողական հայտարարություններով խախտում է եռակողմ պայմանավորվածությունը
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ