18:59 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Կուսակցությունը հայտնել է, որ ՍԴ-ի կողմից արտահերթ ընտրությունների արդյունքները չչեղարկելը ՄԻԵԴ–ում քննության առարկա կդառնա։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ հուլիսի 17-ի որոշումը կբողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»,–նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՍԴ–ն երեկ որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները թողնել անփոփոխ։ Այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հավելենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ըստ թեմայի

ՍԴ գործընթացից հետո էլ ընտրությունների գլոբալ պատկերը չի փոխվի. Սուրենյանց
Եզրափակիչ ելույթների հերթն է. ընտրության արդյունքների հարցով ՍԴ նիստը կշարունակվի վաղը
ՍԴ–ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները թողնել անփոփոխ
թեգերը:
«Հայոց հայրենիք» կուսակցություն, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Սահմանադրական դատարան, Ընտրություններ

Գլխավոր թեմաներ