19:03 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
99 0 0

«Պատիվ ունեմ» դաշինքում դեռ քննարկում չի եղել ՍԴ–ի` ընտրությունների արդյունքների չչեղարկման հարցով ՄԻԵԴ կդիմե՞ն, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ռեալիստական չի համարում Սահմանադրական դատարանի` ընտրությունների արդյունքների չչեղարկման հարցով ՄԻԵԴ դիմելով արդյունքի հասնելը։

Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ՍԴ–ի հուլիսի 17-ի որոշմանը։

Երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։

«Ինձ հայտնի չէ ընտրությունների արդյունքների վիճարկումը ՄԻԵԴ–ով փոխելու մեխանիզմ, քանի որ դատարանը 4-5 տարի հետո է արձագանքում նման դիմումներին, և կարող է միայն փոխհատուցում կամ այլ նմանատիպ մեխանիզմներ կիրառել։ Սակայն դաշինքում այդ հարցով պաշտոնական քննարկում չի եղել»,–ասել է Հակոբյանը։

Նրա խոսքով` ՍԴ–ն ուղղակի համարձակություն չունեցավ դառնալ ժողովրդավարական Հայաստանի առանցը, ինչը երևում էր նաև դատավարության ընթացքում։ Հակոբյանի կարծիքով` ՍԴ–ն չցանկացավ դուրս գալ քարացած այն մտածելակերպից, որ չի կարելի վիճարկվող ընտրությունների արդյունքներն անվավեր համարել. կա հոգեբանական մի պատնեշ, որը ՍԴ դատավորները չկարողացան հաղթահարել ու հակառակ գնալ գործադիր մարմնի շահերին։ Բացի այդ, ըստ Հակոբյանի, կա մտածելակերպ, որ ՍԴ–ն չպետք է իր որոշմամբ իրավիճակ փոխի երկրում։

Դատավորները վախեցան ասֆալտին փռվելուց. դաշինքները՝ ՍԴ որոշման մասին

Հարցին, թե կա արդեն իսկ որոշում` «Պատիվ ունեմը» վերցնելո՞ւ է իր մանդատները, թե ոչ` Հակոբյանը պատասխանեց, որ դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը նախկինում էլ հայտարարել է, որ եթե իր թիմը գնա ԱԺ, մենակ չի թողնի։ Բացի այդ, նաև ասվել է, որ չեն տեսնում հնարավոր քաղաքական ճգնաժամի ստեղծում, եթե չվերցնեն մանդատները։ Հակոբյանը հավելեց` մանդատները վերցնել-չվերցնելու առնչությամբ վերջնական հայտարարություն կարվի առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ «Հայոց հայրենիքը» հայտնել էր` ՄԻԵԴ կդիմի ՍԴ որոշման առնչությամբ, իսկ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր` դաշինքում կքննարկեն այդ հարցը։

Ըստ թեմայի

Ընդհուպ` մուրճի ցուցադրում. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց ՍԴ–ին
Վստահ եմ` ՍԴ-ն կընտրի երկրորդ ճանապարհը. Դավիթ Հարությունյանը դատարանին 2 ուղի առաջարկեց
ՍԴ գործընթացից հետո էլ ընտրությունների գլոբալ պատկերը չի փոխվի. Սուրենյանց
թեգերը:
Ընտրություններ, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Սահմանադրական դատարան, «Պատիվ ունեմ» դաշինք

Գլխավոր թեմաներ