12:47 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի ապառազմականացման խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ու Հայաստանին պետական սահմանի սահմանազատման հարցում։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«ԵՄ-ն պատրաստ է ջանքեր գործադրել տարբեր ուղղություններով առաջընթացի հասնելու համար։ Օրինակ՝ սահմանի սահմանազատման հարցում (Ադրբեջանի և Հայաստանի միջև)։ Մենք պատրաստ ենք այդ հարցով եվրոպացի փորձագետներ ուղարկել, ու եթե անհրաժեշտություն ու ցանկություն լինի՝ ապա Եվրոպան պատրաստ է նաև մոնիթորինգ իրականացնել», - ասել է Միշելը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև նաև սահմանային վեճի հարցը քննարկելու անհրաժեշտություն կա:

Միշելն ավելացրել է, որ ԵՄ-ն հուսով է, որ շուտով Ղարաբաղում ականապատ տարածքների քարտեզների ու պահվող անձանց խնդիրը կլուծվի։

Երասխի սահմանին փոխհրաձգություն է եղել. կա զոհ, կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը

Նախօրեին Երևանում Միշելը հույս էր հայտնել, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը հնարավոր կլինի կարգավորել բանակցություների միջոցով։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Ըստ թեմայի

Ի՞նչ կտա ռուս սահմանապահների տեղակայումը սահմանին. Հարությունովը` ստեղծված վիճակի մասին
Ղարաբաղի հետ անմիջական կապ չունի․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
Այժմ չի կարելի սահմանազատում իրականացնել. Թաթոյանը` կատարվող գործընթացների մասին
թեգերը:
Շառլ Միշել, Եվրամիություն, Սահման, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ