19:22 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
239 0 0

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունն առաջարկել էր խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, իսկ ԱԺ նախագահի տեղակալների թեկնածուները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերած համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում՝ Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ. ի՞նչ է հորդորել նա. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի

Ըստ թեմայի

«Հայոց հայրենիքը» ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
«Հայաստանը» կքննարկի ՍԴ–ի որոշումը եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը. Վարդևանյան
ՍԴ դատավորներից 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն. ԶԼՄ
թեգերը:
Ռուբեն Ռուբինյան, Ալեն Սիմոնյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ