10:51 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
168 0 0

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ծրագրում է այս շաբաթ նիստ անցկացնել։ ԿԸՀ–ն ժամկետ է տվել բոլորին։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր քաղաքական ուժերին ողջամիտ ժամկետ է տվել (մինչև ամսի 21–ը ներառյալ), որպեսզի նրանք, ովքեր չեն ցանկանում գնալ ԱԺ, ներկայացնեն իրենց ինքնաբացարկները, որից հետո հանձնաժողովը նիստ կգումարի, արձանագրություն կկազմի և կգրանցի`ովքեր են ստանում ԱԺ պատգամավորների մանդատները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Եթե նիստը հնարավոր լինի այս շաբաթ իրականացնել, ապա այդ պահից հետո երկրորդ երկուշաբթի օրը տեղի կունենա Ազգային ժողովի առաջին նիստը։ Այդ մասին նույն նիստում ԿԸՀ նախագահը կհրապարակի առաջին նստաշրջանի օրը»,– շեշտեց նա։

Ստացվում է` եթե հանձնաժողովի նիստն այս շաբաթ գումարվի, ապա Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին։

Sputnik Արմենիայի հարցին, թե ԿԸՀ–ն այս պահին արդեն ստացե՞լ է ինքնաբացարկի դիմումներ, Սմբատյանն ասաց. «Թե ովքեր են ինքնաբացարկի դիմումներ ներկայացրել, ԿԸՀ–ն այդ մասին հաղորդագրություն կտարածի համապատասխան օրը»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի

Ըստ թեմայի

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետապնդումների հարցով ՄԻՊ–ը միջոցներ է ձեռնարկում
Դատավորները վախեցան ասֆալտին փռվելուց. դաշինքները՝ ՍԴ որոշման մասին
«Հայոց հայրենիքը» ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում
«Պատիվ ունեմ» դաշինքին քվեարկելու համար կաշառք են բաժանել. երկու կալանավորված կա
թեգերը:
Նիստ, ԱԺ, Արմեն Սմբատյան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Հայաստան

Գլխավոր թեմաներ