23:49 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (476)
58514

ՀՀ երկրորդ նախագահը բացատրել է, թե ինչու չի գնում խորհրդարան։ Նա շեշտել է` Ազգային ժողով չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։

«Այսօր «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ ներկայացրեց պատգամավորի մանդատից հրաժարվելու՝ իմ որոշման մասին դիմումը: Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս, որոնցից յուրաքանչյուրը, վստահ եմ, լավ պատգամավոր է դառնալու։ Այս քայլով նաև իմ համաձայնությունն եմ հայտնում հազարավոր թիմակիցներիս, որոնք ինձ են փոխանցել այդ կարծիքը, որ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես ինձ ձայն էին տալիս որպես դաշինքի վարչապետի թեկնածու»,– գրել է նա։

Քոչարյանը միևնույն ժամանակ շեշտել է, որ Ազգային ժողով չգնալը չի նշանակում դուրս գալ պայքարից։

«Ֆրակցիան դաշինքի ներկայությունն է ԱԺ-ում, իսկ ես շարունակում եմ մնալ դաշինքի առաջնորդը ու ամենօրյա հետևողական աշխատանքով նպաստելու եմ մեր սպասվելիք հաղթանակներին։ Վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,– եզրափակել է ՀՀ երկրորդ նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Հայտնի է` ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատից. ԿԸՀ քարտուղարը ցուցակ է հրապարակել

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (476)

Ըստ թեմայի

ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, հայտնի են նաև տեղակալների թեկնածուների անունները
Որը կլիներ ամենացանկալի տարբերակը. քաղաքագետը` Խաչատուրով - Փաշինյան հակամարտության մասին
Այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է. Քոչարյանը` Ալիևի հայտարարությունների մասին
թեգերը:
մանդատ, ԱԺ, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ