03:01 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
238 0 0

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի համար պատվո հարց էր, իսկ Սյունիքի հարցը` ստրատեգիական։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Երասխում ու Գեղարքունիքում սահմանային լարված իրավիճակը, նշեց, որ ադրբեջանական կողմը կրակելու է ոչ միայն այդ, այլև ուրիշ տեղերում։

«Կրակելու են շատ տարբեր տեղերից։ Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ։ Չմտնեմ այդ զինվորական ենթադրությւնների մեջ։ Բայց մի բան շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական հարց չէր, այլ «պրեստիժի»` պատվո հարց էր։ Իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա»,– ասաց նա։

Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ, Ադրբեջանի ցանկացած գործողություն առաջին հայացքից կարող է «անկապ» թվալ, բայց դրա վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Ինչու է ադրբեջանական կողմը սահմանային սադրանքների դիմում. պարզաբանում է փորձագետը

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Ըստ թեմայի

Ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Երասխի հատվածում. ՊՆ
Ժամը 2-ից հետո Երասխի հատվածում հանգիստ է եղել․ ՊՆ
Երասխի համայնքապետը բեկորային վնասվածք է ստացել, հարուցվել է քրեական գործ
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, Վազգեն Մանուկյան, Երասխ

Գլխավոր թեմաներ