10:58 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
191 0 0

Դաշինքը ստանձնել է նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը վերցնելու է պատգամավորական մանդատները։ Այդ մասին ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook–ում։

«Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ի իր որոշմամբ Հայաստանում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքն անվավեր չճանաչեց։ Անտեսելով վարչական ռեսուրսի օգտագործման, Սահմանադրության և օրենքների խախտման ու կեղծիքների բազմաթիվ փաստերը, տեղի տալով իշխող քաղաքական խմբակի ճնշումներին՝ Բարձրագույն դատարանը հրաժարվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունից»,– ասված է հայտարարության մեջ։

Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից

Ըստ դաշինքի` երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունը ոչ միայն չօգտագործվեց, այլև ճգնաժամն ավելի խորացավ՝ վտանգելով Հայաստանի պետականության գոյությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։

«Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը»,– շեշտել են դաշինքի ներկայացուցիչները:

Հայտարարության մեջ նշված է, որ դաշինքը գիտակցում է պատասխանատվությունը իր ընտրողների, Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։

«Չպետք է գայթակղվեմ». Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ըստ թեմայի

ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, հայտնի են նաև տեղակալների թեկնածուների անունները
Ե՞րբ կգումարվի նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը. պարզաբանում է ԿԸՀ քարտուղարը
թեգերը:
Հայաստան, «Հայաստան» դաշինք, մանդատ

Գլխավոր թեմաներ