04:12 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Թերթի տեղեկություններով` իշխանությունները որոշել են «տեղավորել» բոլոր այն անձանց, որոնք դուրս կմնան օրենսդիր մարմնից։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն այս օրերին քննարկում են այն հարցը, թե ովքեր պետք է առաջիկայում ինքնաբացարկ ներկայացնեն, ովքեր պետք է գնան խորհրդարան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի եռյակից արդեն Լիլիթ Մակունցը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:

Ըստ թերթի տեղեկությունների՝ Մակունցն արդեն ճամպրուկային տրամադրություն ունի, քանի որ օգոստոսի սկզբին պետք է արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում լինի` ՀՀ դեսպանի կարգավիճակում:

«ՔՊ նախընտրական ցուցակի առաջին տասնյակից խորհրդարան կգնան Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Արփի Դավոյանն ու Արսեն Թորոսյանը: Իշխանության ցուցակի 20-րդ համար Արմեն Փամբուխչյանը կմնա ԱԻՆ-ում, հնարավոր է առաջիկայում նախարար նշանակվի»,– գրում է թերթը:

Նշենք, որ Փամբուխչյանը հիմա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալն է։

Պարբերականը գրում է, որ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ևս կուղարկեն խորհրդարան, այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման որոշում է կայացրել:

«33-րդ համարը՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, ինքնաբացարկ է ներկայացրել։ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ Ճոճողը)՝ «Դեղերի փորձագիտական կենտրոնի» ղեկավարը, ՔՊ-ի 44-րդ համարն է, որին ևս Փաշինյանը պատրաստվում է խորհրդարան ուղարկել: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները նպատակ ունեն «տեղավորել» բոլոր այն անձանց, որոնք դուրս կմնան օրենսդիր մարմնից: Փաշինյանն իրեն հավատարիմ անձանց կտեղափոխի կառավարություն»,– եզրափակում է «Ժողովուրդը»:

Հայտնի է` ովքեր են հրաժարվել պատգամավորական մանդատից. ԿԸՀ քարտուղարը ցուցակ է հրապարակել

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Ե՞րբ կգումարվի նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը. պարզաբանում է ԿԸՀ քարտուղարը

Ըստ թեմայի

Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից
«Հայաստան» դաշինքը որոշել է վերցնել պատգամավորական մանդատները. հայտարարություն
«Չպետք է գայթակղվեմ». Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է պատգամավորի մանդատից
թեգերը:
Հայաստան, Արմեն Փամբուխչյան, ԱԺ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Գլխավոր թեմաներ