09:06 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
593 0 0

«Հրապարակ» թերթը գրում է, որ այլախոհ դեսպանին մեկ օր անգամ թույլ չեն տվել մնալ և հրաժեշտի արարողություն անել։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ձյունիկ Աղաջանյանին Ինդոնեզիայում, Մալայզիայում և Սինգապուրում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու պատճառը եղել է այն, որ նա անկեղծացել է դեսպանների «չաթում»: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Աղաջանյանը դեսպանի պաշտոնից հետ կանչվեց հուլիսի 16-ին: Այս հետկանչը ոմանց զարմանք պատճառեց, քանի որ Աղաջանյանը 1992 թվականից արտաքին գործերի համակարգում է, փորձառու և հմուտ դիվանագետ է համարվում, տարբեր երկրներում է աշխատել, 2011-2018 թվականներին եղել է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը, իսկ 18-ից ասիական երկրներ է գործուղվել։

Թերթը տեղեկացել է, որ նրա հետկանչը տառացիորեն մի քանի օրվա մեջ է որոշվել։

«Բանն այն է, որ ՀՀ դեսպանները փակ չաթ ունեն, որտեղ շփվում են միմյանց հետ։ Այս չաթում պատերազմից հետո բուռն քննարկումներ են ընթացել, և Ձյունիկ Աղաջանյանը մեղադրել է գործընկերներին՝ տղամարդ դեսպաններին՝ լռելու, հայրենիքին դավաճանելու, իրենց ընդվզումը չհայտնելու համար։ Անցել է տևական ժամանակ, և, մեզ հասած տեղեկություններով, ինչ-որ մեկն ուշացումով մատնել է Աղաջանյանին՝ ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրելով դեսպանի պահվածքի վրա և տրամադրելով չաթում ծավալված խոսակցությունը։ Դրան հաջորդել է ԱԳՆ կադրերի բաժնի մի շարքային աշխատակցի զանգն Աղաջանյանին, թե պատրաստվեք ռոտացիայի, և տառացիորեն 2 օրվա ընթացքում դեսպանը հետ է կանչվել»,– գրում է «Հրապարակը»։

Արարատ Միրզոյանը հրաժարվելու է պատգամավորական մանդատից

Ըստ պարբերականի` չնայած ԱԳՆ-ում կադրերի նշանակման, նաև դեսպանների, մեծ սղություն կա, և գործող իշխանությունը չի կարողանում այդ բացը լրացնել, բայց այլախոհ դեսպանին մի օր անգամ թույլ չեն տվել մնալ, որ արարողություններ անի և դեսպանընկալ երկրի պաշտոնական շրջանակներին հրաժեշտ տա։

Հնարավոր է` Փամբուխչյանը նախարար նշանակվի. ովքե՞ր ինքնաբացարկ կներկայացնեն. «Ժողովուրդ»

թեգերը:
Դեսպան, Հայաստան

Գլխավոր թեմաներ